Մինչև չտեսնես, չես փոխվի. Ծոմի և աղոթքի երկրորդ օրը:

Մինչև չտեսնես, չես փոխվի. Ծոմի և աղոթքի երկրորդ օրը:

«Նոր սերունդ» եկեղեցու գրասենյակն այսօր կրկին բազմամարդ էր: Ծոմի և աղոթքի երկրորդ օրվա հավաքը գրասենյակում սկսվեց փառաբանությամբ, երկրպագությամբ և աղոթքով:

Իր աղոթքում եկեղեցու հովիվն իր շնորհակալությունն արտահայտեց Հիսուսին այն բանի համար, որ Նա մեզ տվել է ոչ միայն իշխանություն, այլև Իր զորությունն է տվել Իր գործերն անելու համար: Հովիվն այս տարին կրկին հռչակեց այլակերպության և Աստծո փառքի տարի:

222.jpg
Աղոթքին հաջորդեց հովվի ուղերձը ներկաներին և ամբողջ եկեղեցուն:
Ի՞նչ է հարկավոր այլակերպության համար: Այլակերպությունից առաջ պետք է լինի լուսավորում: Հարկավոր է, որ մեր աչքերը բացվեն և այլ կերպ տեսնենք Աստծուն և իրականությունը:
Մենք պետք է բաց աչքերով հավատանք: Չպետք է լինենք կույր, չպետք է լինենք ստրուկ: Դրա համար առաջնայինը Աստծո հավատն է:
Սուրբ հոգու պարգևները գործում են այն դեպքում, երբ մարդն ազատ է: Սատանան, ընդհակառակը, ուզում է մեղքի միջոցով ստրկացնել մարդկանց: Նա ջանում է կուրացնել մարդկանց աչքերը և սրտերը:
333.jpg 
Եթե փոխվում է քո միտքը, սիրտը, խոսքը, ուրեմն դու ճիշտ ուղու վրա ես: Իսկ երբ փոխվենք, մեզ ամեն բան կհաջողվի, որովհետև երբ փոխվենք, մենք մնալու ենք Աստծո կամքի մեջ: Փոփոխությունը գալիս է լուսավորությունից հետո՝ այլակերպության հիմքը լուսավորությունն է:

Տաթևիկ Հովսեփյան

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ