Մինչև ե՞րբ
«Տերը տեսնում է ողջ երկիրը, որ զորացնի բոլոր նրանց, որոնց սիրտը ուղիղ է իր հետ…». Բ Մնաց. 16.9:
Ո˜վ միամիտ մարդ, մինչև ե՞րբ պետք է փախչես քեզ հուզող խնդիրներից և, վերջապես, խնդիրն այնքան արտաքին երևույթ չէ, որքան՝ ներքին: Մինչդեռ դու դեգերում ես օտար ափերում, Արարիչ Աստված իր օրհնող ձեռքն է քեզ երկարում ու արձագանքի սպասում:
Աստվածաշնչում շատ հստակ է ասվում, որ Աստված քո շտեմարաններն ու ամբարները լիությամբ պիտի լցնի, ձեռնարկածդ ամեն մի գործ հաջողությամբ պիտ պսակի, պատնեշ դարձած լեռները՝ հարթավայրի վերածի, ասում է նաև, որ կօրհնի թե´ որովայնիդ, թե´ երկրիդ, թե´ անասուններիդ և թե´ կովերիդ պտուղը, եթե քո Տեր Աստծուն սիրես, ընդունես ու հրամանները պահելով՝ Նրա ճամփաների մեջ քայլես: Ու գիտես՝ այս ամենով քեզ կօրհնի ոչ թե պանդխտության մեջ, այլ քեզ տված երկրի՝ հայրենիքիդ մեջ /2 Օրին. 28:1-15/:
Ուզում եմ քեզ նույն հարցն ուղղել, ինչ որ Աստված իր ժողովրդին, այն է՝ մինչև ե՞րբ պետք է արհամարհես ու չհավատաս քեզ շարունակ ողորմող և բազում հրաշքներ գործող Աստծուն, մինչև ե՞րբ…
«…եթե Աստծուն որոնես, Նա կգտնվի քեզ համար, իսկ եթե Նրան թողես, Նա էլ քեզ կթողի հավիտյան». 1 Մնաց. 28.9:
Հայկ Գրիգորյան
Աղբյուր՝ vernatunchurch.am