«NG|YOUTH»-ի հյուրն է հովիվ Սուսաննա Օգանեզովան

«NG|YOUTH»-ի հյուրն է հովիվ Սուսաննա Օգանեզովան
Հուլիսի 7-ին «NG|YOUTH» երիտասարդկան ծառայությունը հյուրընկալեց Ռուսաստանի Իժևսկ քաղաքի «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ Սուսաննա Օգանեզովային:
Susanna3.jpgԱշխույժ փառաբանությունից հետո երիտասարդկան ծառայության առաջնորդ Գոռ Կարապետյանը ներկայացրեց հյուրին` պատմելով Իժևսկում իր այցելության ժամանակ ստացած ջերմ ընդունելությունից և տպավորություններից:
Susanna1.jpgԱյնուհետև հովիվ Սուսաննա Օգանեզովան մտերմիկ զրույց սկսեց երիտասարդների հետ: Հյուրը խոսեց միաբանության մասին: Նա մասնավորոպես ասաց. «Ինչպես Դանիելի երեք ընկերները, մեր երիտասարդները նույնպես պետք է միաբան լինեն: Ոչ թե միատեսակ կամ միանման հագնվեն, խոսեն, այլ միաբան լինեն Հոգու մեջ և Խոսքի շուրջը: Այս երեք երիտասարդները չկերակրվեցին, չսնվեցին «աշխարհի սեղանից» , նրանք միաբանվեցին հոգևոր սկզբունքների շուրջը: Չնայած ենթարկվեցին կրակե հնոցի մեջ գցվելու փորձությանը, բայց դրանից այրվեցին միայն նրանց կապանքները: Մի սնվեք «աշխարհի սեղանից, եղեք յուրահատուկ, անհատական, բայց միևնույն ժամանակ` միաբան եկեղեցու շուրջը: Մի դատապարտեք ձեզ պես չմտածողներին, սիրեք և ընդունեք նրանց, և դա կփոխի նրանց»:
Այնուհետև երտասարդներից ոմանք իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին հովիվ Սուսաննային, ինչին նա մեծ սիրով և անկեղծությամբ պատասխանեց:
Susanna2.jpg
Այս մտերմիկ զրույցը շարունակվեց փոքրիկ հյուրասիրության ընթացքում, որի ժամանակ երիտասարդները շփվեցին ինչպես հյուրի, այնպես էլ միմյանց հետ:
Կարծիքներ.
Շատ տպավորված եմ, թե խոսքից, թե այն անկեղծ ու ջերմ վերաբերմունքից , որը բխում էր հովիվ Սուսաննայից:
Լիլիթ Ստեփանյան
Այսօր ինձ համար շատ կարևոր մի քանի հարցեր շոշափվեցին, որոնց առումով ես մտահոգություններ ունի: Իսկապես շատ օրհնված եմ:
Արմեն Ենգոյան
Ես այսօր հասկացա, որ ինչպես հովիվը նկատեց, չպետք է ժամանակ ծախսենք «մեռած» ու դեպի հոգևոր մահ տանող կապերի ու հարաբերությունների վրա, ինչ գործ ունի լույսը խավարի հետ...
Տիգրանուհի Միրզոյան

Հավելենք նաև, որ «NG|YOUTH» երիտասարդական ծառայության հաջորդ նմանատիպ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին՝ 18:00, նույն վայրում: Այդ օրը մեր հյուրը կլինի նախկին քրեական հեղինակություն, «Երբեք մի' ասա ուշ է» գրքի հեղինակ` Արթուր Սեդրակյանը:

«NG|YOUTH» երիտասարդկան ծառայություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ