«NG|YOUTH»-ի հյուրն է լինելու նախկին քրեական հեղինակություն Արթուր Սեդրակյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 18:00, «Նոր Սերունդ» եկեղեցու ընդհանուր երիտասարդկան ծառայության հատուկ հյուրն է լինելու նախկին քրեական հեղինակություն, «Երբեք չասես ուշ է» գրքի հեղինակ Արթուր Սեդրակյանը:
Ստորև ներկայցնում ենք Արթուր Սեդրակյանի` Crossnews.am կյաքին տված հարցազրույցից մի հատված:
Արթու՛ր, ի՞նչը ստիպեց Ձեզ թողնելու հանցագործ աշխարհը:
Ինչպես Աստծո Խոսքն է ասում, հոգնած և բեռնավորված լինելը: Աստծո սերը, որ դիպչել էր սրտիս, ինձ կարծես թե քաշեց և վեր հանեց այդ ճահճից:
Արդեն հոգնել էի ամեն բանից, իսկ դեպի Նրան քայլելու և ավելի ճանաչելու առիթը, որքան էլ ցավալի է, եղբորս մահն էր: Նա միշտ ինձ հորդորում էր՝ ասելով. ընդունի՛ր Հիսուսին, կյանքդ Նրան հանձնիր…
Լսելով եղբորս մահվան լուրը՝ խոր ցավի մեջ մտածեցի՝ այլ կերպ էլ ինչպե՞ս կարող եմ նրան տեսնել, եթե ես էլ չգնամ այն ճանապարհով, որով նա է գնացել. երկար ժամանակ չէի տեսել նրան, քանի որ բանտում էի:
Այսօր հաճախ մարդիկ վատ աչքով են նայում նրանց, ովքեր դժվարության մեջ հայտնվելուց հետո են գալիս Աստծուն: Նման մարդկանց ես միշտ հակառակն եմ ասում՝ դա նորմալ է, որովհետև Տեր Հիսուս Ինքն էր ասում՝ «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ»:
Ինչպե՞ս արձագանքեց Ձեր շրջապատը Ձեր որոշմանը:
Վեց ամիս բանտում ինձ տանջում էր «երկու սուտ». առաջինը, որ եթե չգողանամ, «հարցեր չլուծեմ», ինչպե՞ս կարող եմ ապրել, որովհետև մեր հիմնական եկամուտը դրանից էր, և երկրորդը՝ ի՞նչ կմտածեն ընկերներս:
Լինելով հանցագործ աշխարհում` ուղղակի չես կարող չմտածել ընկերներիդ կարծիքների մասին՝ քաջ գիտակցելով, որ հնարավոր է կորցնես նրանց:
Այսպիսով, վեց ամիս Աստծուց իմաստություն էի խնդրում, որպեսզի կարողանամ ապացուցել ընկերներիս, որ սա է ճշմարիտ ճանապարհը:
Վերջապես, երբ նրանք իմացան իմ ապաշխարության մասին, շատերը հորդորում էին թողնել այդ ամենը, որոշներն էլ՝ շատ էին ուրախանում: Այսպիսով, ես հասկացա, որ այն ընկերներս, ովքեր ուրախանում էին իմ քրիստոնյա հավատացյալ լինելու փաստով, իմ անձն էին սիրում, իսկ ովքեր՝ ոչ, պարզապես իմ դիրքն էին սիրում:
Կա՞ն արդյոք կապեր նախկին ընկերների հետ:
Այո, գրեթե բոլորի հետ հանդիպել եմ, պատմել Ավետարանի Բարի լուրը. շատերը նույնպես ապաշխարել են:
Ում հանդիպել եմ, առաջին խոսքս հետևյալն է եղել՝ Քրիստոս իմ կյանքը փոխել է, ես այլևս առաջվա Արթուրը չեմ:
Մի անգամ սրտիս մի խոսք դիպչեց. քո մասին ինչպես պատմես, այդպես էլ քեզ կմոտենան և կվերաբերվեն: Սկսած այդ օրվանից` ամենուր և միշտ դավանում եմ, որ ես հավատացյալ, աղոթող մարդ եմ…
Աստվածաշնչյան դպրոցում սովորելիս, մի սովորական օր, երբ բակում կանգնած էի՝ շրջապատված հոգևոր ընկերներով, հրաշալի վերապրում ունեցա. հիշեցի, թե ինչպես էի վախենում ընկերներիս կորցնել… բայց այսօր որքա՜ն շատ ընկերներ ունեմ, իրական ընկերներ: Հասկացա, որ ոչ թե կորցրել եմ, այլ գտել ավելիով:
Հոդվածն ամբողջությամբ` այստեղ:
Բաց մի՛ թող այս հնարավորությունը, միացի՛ր մեզ, հրավիրի՛ր նաև ընկերոջդ:
Ավելին իմանալու համար՝ կարող ես զանգահարել 077 277 214 հեռախոահամարով:
Կարո՞ղ ես չուշանալ...