Նա գիտի...
Օգոստոսի 18-ին Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու պատգամախոսը, ստեփանավանցի հովիվ Կարո Ներկարարյանը հռչակեց օրվա նշանաբանը. «Հաղթանակների մեջ Աստծուն ենք փառաբանում, պարտությունների մեջ սովորում ենք, անորոշ իրավիճակներում Տիրոջն ենք վստահում»:
Քարոզիչն իր խոսքը նվիրել էր աստվածաշնչյան այն իրողությանը, որ Աստված մեր մասին գիտի ամեն բան: Դեռևս Եգիպտոսում Տերն ասաց իր ժողովրդին. «Արդարեւ այցելութիւն արի ձեզ, եւ Եգիպտոսի մէջ ձեր քաշածը տեսայ» (Ելից 3:16):
Նոր Կտակարանում Հիսուսն ասում է. «... ձեր Հայրը գիտէ թէ ինչ բաներ են պէտք ձեզ, ձեր նորանից խնդրելուցն առաջ» (Մտթ.6:8):
Հաճախ, երբ Աստված մի բան է իրականացնում մեր կյանքում, մենք շփոթվում ենք, բայց Նա գիտի Իր անելիքը, Նա ծրագրեր ունի մեզ համար: Եթե Նա մեր հոգին դեռ թողել է մեր մեջ, ինչպես Հոբի դեպքում, ուրեմն դեռ պետք է կատարվեն Նրա ծրագրերը: Հոբը դասեր քաղեց Աստծո ծրագրերից և Աստված օրհնեց Հոբին:
Ղուկ 10:3-ում Տերն ասում է. «Ահա ես ուղարկում եմ ձեզ ինչպէս գառներ գայլերի մէջ»: Թվում է, թե գայլերը պիտի հոշոտեն գառներին, բայց Եսայիա 65:25-ում ասվում է. «Գայլը եւ գառը միասին կարածեն», այսինքն տեղի է ունենում հակառակը՝ գայլերն ընդունոմ են Տիրոջ ճամփաները:
«Հետևաբար քո տկարության մեջ պիտի աստվածային զորությունը երևա»,- ներկաներին քաջալերեց քարոզիչը:
Տեսանյութը՝ այստեղ:
Սեփ.լր.
Կարծիքներ (1)
Diana Robins
Aug 20, 2013 | 02:28
Մեծ անհամբերությամբ սպասում եմ տեսանյութին: