Նարինե Մխիթարյան. Առանձնացի՛ր Աստծո հետ

Նարինե Մխիթարյան. Առանձնացի՛ր Աստծո հետ
Տիրոջ հետ մենակ մնալու անհրաժեշտությանն էր նվիրված «Նոր սերունդ» եկեղեցու ապրլի 27-ի քարոզը: Պատգամախոսը Նարինե Մխիթարյանն էր:
«Տէր, դու քննում ես ինձ եւ ճանաչում ես ինձ»,- ասում է սաղմոսերգուն (Սաղմ.139:1)։
Աստված ճանաչում է մեզ, Նա գիտի մեր նիստուկացը, մեր ելումուտը, մեր սրտերը: Նա չի թողնում մեզ: Եվ մեզնից ակնկալում է այն մտերմությունը, որ ունի Հայրը որդու հետ:
Երբ սրտնեղում ենք, հարցեր ունենք, որոնց պատասխանները չգիտենք, չենք համաձայնվում Աստծո հետ, գանգատվում ենք՝ Աստված գիտի այդ ամենը:
Եվ երբ մենակ ենք մնում, մեզ թվում է, թե չկա մեկը որ մեզ հասկանա: Մենակությունն այն չէ, երբ ոչ-ոք չկա կողքիդ: Մենակությունն այն է, երբ ոչ-ոք չկա, որ քեզ հասկանա: Այդ ժամանակ միայն Տերն է հասկանում մեզ ու խոսում է մեզ հետ:
Աստված Աբրահամին առանձնացրեց բոլորից ու օրհնեց նրան ու նրա սերունդները (Ծնն. 12:1-3): Մովսեսը խորանը կանգնեցրեց բանակից դուրս: Նա ամեն անգամ առանձնանում էր Աստծո խորանում և Տերը խոսում էր նրա հետ (Ել.33:7-11): 
Ուրեմն, առանձնացի՛ր Աստծո հետ, որպեսզի նա ասի՝ Ես քո Հայրն եմ, դու էլ ասես՝ ես Քո որդին եմ: Ու ոչ միայն շուրթերով ասես դա, այլ ապրես դրանով, զգաս ամբողջ խորությամբ:
Ավելին՝ երբ մենակություն կապրես, օգտագործի՛ր դա Աստծուն ճանաչելու համար: Ու Աստված էլ կճանաչի քեզ: Եվ երբ գա ժամանակը, չի ասի՝ «Երբէք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ» Մատթ. 7:23։
Սեփ. լրատվություն

Թողեք ձեր կարծիքը
Կարծիքներ (1)
Image
Azatoehi ➞ Պատասխանել

Apr 28, 2014 | 08:32

Astvac orhni dez aratoren,shat lavn en bolor qaroznere & jerqere irapes najum u orhnvum em,shat shnorakal em Astcon vor der nman martiq kan vor karox en nerdnel ajtqan mec ser u qaxcrutyun!!


օգտակար հղումներ