«Նոր սերունդ» եկեղեցին նշեց Սուրբ Հարության տոնը

«Նոր սերունդ» եկեղեցին նշեց Սուրբ Հարության տոնը

Մարտի 31-ին Երևանի «Նոր սերունդ» եկեղեցին ցնծությամբ նշում էր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը:

Փառաբանությունն ու երկրպագությունն այսօր առանձնահատուկ էին: Բոլոր հավատացյալները, խորապես գիտակցելով Հիսուսի հարության նշանակությունն իրենց և ամբողջ մարդկության կյանքում, փառաբանության խմբի հետ հավասար փառաբանում էին Հիսուսին:

Հովիվ Տիգրան Թադևոսյանն իր խոսքում առանձնահատուկ ընդծեց հարության համամարդկային նշանակությունը, նշելով, որ դրանով մահից փրկվեցին նրանք, ովքեր հավատացին Փրկչին ու Նրա հրաշափառ Հարությանը:

Պատահական չէր, որ մահից առաջ Հիսուսի վերջին բառն էր. «Կատարվեց», որովհետև կատարվեցին բոլոր մարգարեությունները, որ արվել էին Հիսուսի մասին՝ նրանից հարյուրավոր տարիներ առաջ: Բանախոսն իր խոսքը հիմնավորեց շուրջ մեկ տասնյակ աստվածաշնչյան մեջբերումներով մարգարեներից և սաղմոսներից:

Հովվի խոսքից հետո մոտ 10 նորահավատներ մոտեցան բեմին, Հիսուս Քրիստոսին ընդունեցին որպես Տեր և որպես Փրկիչ:

Ծառայությունն ավարտվեց  հաղորդությամբ:

«Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ