«Նոր սերունդ» եկեղեցին օրհնեց հովիվ Տիգրան Թադևոսյանի և Իժևսկի «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվ Սուսաննա Հարությունովայի ամուսնությունը
Միլիոնավոր մարդիկ
նայում են երկնքին և տեսնում են աստղեր՝ անթիվ-անհամար: Բայց կար մեկը՝ Աբրահամը, որ
նայեց այդ նույն երկնքին և տեսավ աստղեր, բայց մանկան կենդանի դեմքերով, որ ժպտում էին իրեն
և «հայր» էին կանչում:
Միլիոնավոր մարդիկ գիտեն խաչի մասին և նայելով խաչին հիշում են, որ Մեկը նրա վրա մահացել է, բայց ուրիշները նայում են այդ նույն խաչին և նրա վրա ոչ թե մահ են տեսնում, այլ հարություն, զորություն և հաղթանակ:
«Նոր սերունդ» եկեղեցու վերջին երկու տարիների ընթացքին հետևելով միգուցե շատերը եկեղեցական կյանքի մեջ տեսան փորձություն և պարտություն, որովհետև մեզանից հեռացավ և Տիրոջ մեջ ննջեց մեր սիրելի Հայկուհին, մեր մեջ թողներլով անսահման սեր և կարոտ:
Բայց Աստծո խաչի փոխանակման
զորությունը բաժանումը վերափոխում է նոր միության, սուգը՝ ուրախության, ավերակները՝
վերականգնման:
... Տե՜ր, նորոգում ես մեր օրերը առաջվա պես:
Այսօր մեր եկեղեցում վերականգնման տոն էր, վերականգնում մեր հովվի կյանքում, վերականգնում եկեղեցու կյանքում, որովհետև այն բացը, որ «լավ չի, որ մարդը մենակ մնա», աստվածային շնորհքի և իմաստության ճանապարհով իր լուծումն էր ստացել: Եկեղեցին մեծ հուզմունքով ու արցունքներով շնորհավորում և օրհնում էր Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրանի և ՌԴ Իժևսկ քաղաքի «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ Սուսաննայի ամուսնական միությունը:
Թող Աստված օրհնի այս միությունը և աստվածային սերը, շնորհքը և պաշտպանությունը թող թագավորի այս միության վրա:
Թող մենք նայենք եկնքին և հենց այնպես փայլող աստղեր չտեսնենք, այլ տեսնենք աստղեր մեր երազանքների կերպարանքով:
«Նոր սերունդ» եկեղեցի
Կարծիքներ (1)
Армен
Apr 15, 2015 | 13:01
ТЕРЕ шат орни дзер миутюне,нра базуке пахапан лини дзез,линек орнвац!!!