«Նոր սերունդ» եկեղեցին պատրաստվում է ամենամյա հունվարյան ծոմին և աղոթքին
Հունվարյան յոթնօրյա ծոմապահությունն ու աղոթքը արդեն բարի ավադույթ է դարձել «Նոր սերունդ» շարժման բոլոր եկեղեցիների համար:
Աղոթքի մարաթոնը Աստծո առաջ խորը խոնարհության ժամանակաշրջան է, մեր քաղաքի և մեր երկրի համար Աստծո նախատեսած ծրագրերի շուրջ խորհելու ժամանակ: Այն անկեղծ, ինքնաքննադատական վերլուծության և և Տիրոջը խորապես նվիրվելու ընթացք է:
Երևանի «Նոր սերունդ» եկեղեցում ծոմապահությունը կլինի հունվարի 16-23-ը: Բոլորին հրավիրում ենք մասնակցելու աղոթքի մարաթոնի ամենօրյա ծառայություններին: Երկուշաբթիից ուրբաթ օրերին ծառայությունները տեղի կունենան եկեղեցու գրասենյակում ժամը 18:00-ին: Շաբաթ օրը՝ նույն վայրում ժամը 12:00-ին:
Ծոմապահությունը կեզրափակվի կիրակնօրյա առավոտյան հաղթական ծառայությամբ: Այն կլինի մեկնարկային հարթակ մեծամեծ հաղթանակների, հայտնությունների և իրադարձությունների համար:
2017 թվականը «Նոր սերունդ» եկեղեցում հռչակվել է Այլակերպության և Աստծո փառքի տարի:
Առաջին օր- Երկակի այլակերպության օրենք:
Թող Տիրոջ փառքը գա մեր սրտերում, մեր ընտանիքներում, ծածկի մեր եկեղեցին: Թող Տիրոջ փառքը ծածկի մեր երկիրը և սկսվի այլակերպություն մեր կյանքում:
Երկրորդ օր- Հոգևոր տեսողությունը երաշխավորում է այլակերպում:
Որտեղ կա հոգևոր տեսողություն, այնտեղ կա ազատագրում, այլակերպություն և Աստծո փառք: Կուրորեն կատարված սխալները պրովոկացիա են սատանայի կողմից: Սկզբից Տերը բացում է մարդու աչքերը, հետո նրան հանձնարարական տալիս:
Երրորդ օր- Այլակերպության ծարավ: «Չեմ թողնի Քեզ Տեր, մինչև ինձ չօրհնես»: Օրհնության հետևից գալիս է այլակերպություն: Օրհնություն է, երբ Հակոբը դառնում է Իսրայել:
Չորրորդ օր: Որակյալ Խնամակալության: Եկեղեցու գլխավոր սյուներից է խնամակալությունը: Աստված մեզ սիրելու կարողություն է տվել, և մեր հավատքը պետք է հիմնված լինի սիրո վրա: Մենք պետք է վերականգնենք առաջին սերը, որով կկարողանանք ծառայել մյուսներին: Եվ հարաբերություններ պետք է ստեղծել ոչ միայն ընկերների հետ, այլ նաև թշնամիների, մարդկանց, ովքեր նման չեզ մեզ:
Հինգերորդ օր- Երկրպագելու ժամանակն է՝ երես առ Երես: Երբ Մովսեսը հանդիպեց Աստծո հետ, նրա երեսը փայլում էր Աստծո փառքից: Աստծո հանդեպ ունեցած սերը փոխեց և՛ իր կյանքը, և՛ իր ողջ ազգի:
Վեցերորդ օր- Ճեղքում Երուսաղեմի համար / Մի վաճառվիր: Ելիր Աստված և կփախչեն թշնամիները քո: Մենք հրեա ժողովրդի և Երուսաղեմի մի մասն ենք: Թող քանդվի հակաքրիստոնեության և հակասեմիտիզմի հոգին մեր կյանքից, մեր եկեղեցուց, մեր ազգից: