«Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը ծառայեց Գերմանիայի Բիլեֆելդ քաղաքում

«Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը ծառայեց Գերմանիայի Բիլեֆելդ քաղաքում
Գերմանիայի Բիլեֆելդ քաղաքի «Նոր սերունդ» եկեղեցին անցած կիրակի տոնում էր իր հիմնադրման տասներկու ամյակը: Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը, ով այս օրերին գտնվում է Գերմանիայում, հրավիրված էր մասնակցելու տոնական միջոցառմանը և ծառայելու եկեղեցուն: 

998328_503771376361842_1104173953_n.jpg
Միջոցառումը սկսվեց համերգային գեղեցիկ ծրագրով՝ երկրպագության և փառաբանության երգերով: Այնուհետև, որպես օրվա միակ պատգամախոս, ծառայեց հովիվ Տիգրան Թադևոսյանը: 
Հովիվն իր խոսքում նշեց, որ համաձայն հրեական օրենքի, պատանին տասներկու տարեկանից հետո համարվում է չափահաս: Հետևաբար Բիլեֆելդի եկեղեցին նույնպես թևակոխում է չափահասության տարիքը: Եվ հովիվն էլ եկեղեցուն դիմեց չափահասին արժանի պատգամով: Իր խոսքը հովիվը նվիրել էր աղոթքին, որը փոխում, նորոգում է թագավորությունը և տանում է դեպի Արքայություն:
Խոսքի ընթացքում հովիվը  մարգարեացավ Բիլեֆելդի եկեղեցու վերաբերյալ և եկեղեցին ընդունեց մարգարեությունը:
993610_503771239695189_1088268783_n.jpg
Վերջում ամբողջ եկեղեցին աղոթեց հովիվ Հայկուհու համար:
Հովիվը հրավեր ստացավ առաջիկայում ծառայելու նաև Հաննովեր քաղաքի «Նոր սերունդ» եկեղեցում:

Սեփ. լր.

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ