«Նոր սերունդ» եկեղեցու հյուրն էր Այգարս Բիթանսը
Հոկտեմբերի 9-ի կիրակնօրյա ծառայությունը յուրօրինակ էր Աստծո առատ ներկայությամբ ու օծությամբ:
Արդեն 3-րդ անգամ է, որ Երևանի «Նոր սերունդ» եկեղեցին հյուրընկալում է «Նոր սերունդ» միջազգային քրիստոնեական շարժման հիմնադիր Ալեքսեյ Լեդյաևի օգնական, ավագ ծառայող և ավետարանիչ Այգարս Բիթանսին, ով այս անգամ Հայաստան է եկել իր Տիկնոջ հետ:
Օրհնված երկրպագությունից հետո, երբ Այգարս Բիթանսը ցանկանում էր սկսել պատգամը, Սուրբ Հոգուց առաջնորդվեց Աղոթքի մեջ՝ մեջբերելով Եսայայի 6: 6-7 խոսքերը:
Եւ սերովբէների մէկը թռաւ ինձ մօտ՝ ձեռքին մի կրակի կայծ, որ ունելիքով առել էր սեղանի վերայից. եւ նորանով դպաւ իմ բերանին եւ ասեց. ահա սա դպաւ քո շրթունքներին, եւ քո անօրէնութիւնը հեռացաւ, եւ քո մեղքը քաւուեցա։
Տիրոջ Ներկայության մեջ գալիս է թե՛ հոգու, թե՛ մարմնի բժշկություն, վերականգնում: Երբ մարդու կյանքում չկա փոփոխություն, չկա առաջընթաց, և նա հոգնում է այդ իրավիճակից, հարկավոր է ճեղքել, որի համար առաջին հերթին մարդն ինքը պետք է ցանկանա ու իրեն օգնի:
Աստծո ներկայության մեջ ոչ ոք նույնը չի մնում: Երբ Աստծո Հոգին այցելում է մարդուն, փոխվում է նրա սիրտը, մտածելակերպը, բնավորությունը, որոշումները, և նոր ընթացք է տրվում կյանքին։
Սեփական լրատվություն