«Նոր սերունդ» եկեղեցում կծառայի Թոնի Էնթընին:
Մայիսի 12-ին «Նոր սերունդ» եկեղեցում կհյուընկալվի և կծառայի Թոնի Էնթընին:
Մինչև ապաշխարելը Թոնի Էնթընին եղել է բուդիստ, մանկուց զբաղվել է Քունգ Ֆու-ով, հասել վարպետի կոչման և անգամ դարձել աշխարհի կրկնակի չեմպիոն :
Սակայն լինելով թիկնապահ՝ շատ հանցագործություններ է կատարել, որոնց պատճառով ձեռբակալվել է: Բանտում մի քրիստոնյա ավետարանչի այցելության ժամանակ սկսել է ճանաչել Հիսուսին ու ապաշխարել է: Բանտից դուրս գալուց հետո սկսել է ծառայել ու հիմնել է մի միսիա՝ «Great Commission Society» համաշխարհային կազմակերպությունը, և հիմա էլ նա այդ կազմակերպության հիմնադիր տնօրենն է: Թոնի Էնթընին ավետարանչական ծառայություններ ունի աշխարհի շուրջ 100 երկրներում, և կազմակերպության տեղային բազաներ 39 երկրներում, այդ թվում և Հայաստանում. Նա բնակվում է Անգլիայում, ամուսնացած է և ունի 2 որդի:
Բաց մի թող այս հնարավորությունը լսելու Աստծո այս մեծ ծառայի պատմություներն ու հրաշալի վկայությունները:
Վայրը՝ 80/1 Տիգրան Մեծի պողոտա (Կայարանի կուլտուրայի պալատի դահլիճ)
Ժամը՝ 12:00