«Նոր սերունդ» շարժման 25-ամյակին նվիրված վեհաշուք միջոցառումները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ռիգայում ավարտվեց «Նոր սերունդը 25 տարեկան է» հոբելյանական համաժողովը:
Համաժողովի շրջանակներում նոյեմբերի 28-ից 30-ը Ռիգայում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, որոնցից առավել վեհաշուքը հոբելյանական երաժշտական-թատերականացված «Ուխտի տապանակ» ներկայացումն էր:
Սա քրիստոնեական աշխարհում նախադեպը չունեցող փառաբանություն էր, որում համադրված էին Խոսքը, փառաբանության ու երկրպագության երգերը, խորեոգրաֆիկ համարներն ու բեմական արվեստի բոլոր բաղադրիչները:
Չորս հազարանոց դահլիճը մինչև ներկայացման սկիզբն արդեն լիովին լցված էր: Դեռևս երբեք «Նոր սերնդի» այդքան հովիվ միաժամանակ չէին հավաքվել Ռիգայում:
«Նոր սերունդ» շարժման առաջնորդ Ալեքսեյ Լեդյաևն իր ապրումները համեմատում է աշակերտի սրտի թրթռոցների հետ քննաշրջանից առաջ:
Միջոցառման ամբողջ ընթացքում հովիվը չի լքել ձայնային և լուսային վահանակները:
Փայլուն արհեստավարժ մակարդակը հատուկ էր բոլոր ոլորտներին՝ վոկալ,
կատարողական,
խորեոգրաֆիկ,
դերասանական,
բեմի ձևավորման, լուսավորման...
Միջոցառմանն իր մասնակցությունն էին բերում նաև Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանն ու իր դուստրը՝ Աննան:
Միջոցառումն ավարտվեց բարձր դրական տրամադրությամբ:
Շնորհավորական ուղերձներով եկեղեցուն դիմեցին Լատվիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:
Հոբելյանական համաժողովը, սակայն, սահմանափակված չէր այս աննկարագրելի միջոցառմամբ: Եղան կրակոտ աղոթքներ, քարոզներ: Ուշագրավ էր «Նոր սերնդի» վաղեմի բարեկամ Անսելմ Մադաբուկոյի պատգամը:
Եղան, փառաբանության ու երկրպագության այլ միջոցառումներ, շնորհակալագրերի ու պարգևների հանձնում:
Շնորհավոր ծնունդդ՝ «Նոր սերունդ»: