«Նոր սերունդը» և համաշխարհային ծառայողներն աղոթում են Ուկրաինայի համար

«Նոր սերունդը» և համաշխարհային ծառայողներն   աղոթում են Ուկրաինայի համար
Միջազգային քրիստոնեական «Նոր սերունդ» շարժման Ուկրաինայի, Լատվիայի և Ռուսաստանի  բոլոր եկեղեցիները միաբանվել են աղոթքում` Ուկրաինայի իրավիճակի կարգավորման համար:
Ուկրաինայի քրիստոնեական «Նոր սերունդ» եկեղեցու եպիսկոպոս Անդրեյ Տիշչենկոն գտնում է, որ այսօր բեկումնային պահ է, երբ որոշվում է Ուկրաինայի ապագան:
Դնեպրոպետրովսկի մարզի Պերշոտրավենսկի «Նոր սերունդ» եկեղեցում փետրվարի 19-ին աղոթում էին կոնֆլիկտային իրավիճակի լուծման համար: Մոտ 1000 հավատացյալներ երկու ժամվա ընթացքում աղոթում էին Աստծուն, որպեսզի Ուկրաինայի համար այս վճռորոշ պահին Աստծո ծրագրերը հաղթեն սատանայի ծրագրերին:
Հայտնի է, որ աղոթքին միացել են Ռուսաստանի և Լատվիայի «Նոր սերունդ» եկեղեցիները: Բացի այդ, Ուկրաինայի համար աղոթքին միացել են համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք հոգևոր ծառայողներ՝ Դեվիդ Յոնգի Չոն (Հարավային Կորեա), Լերրի Ստոքսիլը (ԱՄՆ), Դագ Հյուարդ Միլսը (Գանա), Մոսա Սոնոն (Հարավային Աֆրիկա), Քեյսի Տրիտը (ԱՄՆ), Էդվինա Ալվարեսը (Պանամա):
Աղոթքի ծառայությունը կազմակերպվել է հընթացս: Ծառայության սկզբում հնչել է Ուկրաինայի օրհներգը:
Աղոթքն առաջնորդել են եպիսկոպոս Անդրեյ Տիշչենկոն, եպիսկոպոս Անդրեյ Նեվոլինը, եպիսկոպոս Դմիտրի Մակարենկոն և ուրիշներ:
Երևանի «Նոր սերունդ» եկեղեցին նույնպես իր աղոթքն է բարձրացնում առ Աստված, որպեսզի Ուկրաինայում տիրեն խաղաղությունն ու Աստծո արդարությունը:
Աղբյուր՝ www.invictory.com

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ