«Նոր սերունդը» շնորհավորում է Հանդուրժողականության միջազգային օրը

«Նոր սերունդը» շնորհավորում է Հանդուրժողականության միջազգային օրը

1995 թվականի նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-ի անդամ պետություններն ընդունեցին Հանդուրժողականության սկզբունքների հռչակագիրը:

1997-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան անդամ պետություններին առաջարկեց ամեն տարվա նոյեմբերի 16-ը նշել որպես Հանդուրժողականության միջազգային օր:

Հանդուրժողականության սկզբունքների հռչակագրում ասվում է, որ մարդիկ տարբեր են բնույթով, արտաքինով, դիրքով, լեզվով և արժեքներով, սակայն բոլորն էլ աշխարհում ապրելու և իրենց անհատականությունը պահպանելու իրավունք ունեն:

Հռչակագիրը հանդուրժողականությունը սահմանում է որպես «հարգանք աշխարհի մշակույթների, մեր ինքնարտահայտման ձևերի և մարդկային անհատականության դրսևորումների հարուստ բազմազանության նկատմամբ, դրանց ընդունումը և ճիշտ ընկալումը»:

Արդյո՞ք հանդուրժողականությունը սահմաններ ունի:

Քրիստոնյայի համար այս հարցի պատասխանը Հիսուս Քրիստոսի կյանքն է: Հիսուսը հանդուրժում էր բոլորին, այդ թվում՝ մեղավորներին: Հիսուսը չէր հանդուրժում մեղքը: Հիսուսը պայքարում էր մեղքի դեմ: Հիսուսը խաչափայտին գամեց մեղքը, որպեսզի բոլոր նրանք, ում համար գարշելի է մեղքը, հավատալով Հիսուսին, ազատվեն մեղքից և դառնան մեղքի դեմ պայքարի առաջամարտիկներ:

Հանդուրժողականություն՝ չի՛ նշանակում ամենաթողություն:

Հանդուրժողականություն՝ չի՛ նշանակում անպատժելիություն:

Հանդուրժողականությունը Սեր է, որով պետք է առաջնորդվել անարդարին դեպի արդարություն բերելու, անբարոյին դեպի առաքինություն բերելու, եսասերին դեպի մարդասիրություն բերելու ճանապարհին:

Լինե՛նք հանդուրժող:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ