«Նոր սերունդը» տոնում է Սուրբ Ծնունդը: (Լուսանկարներ)
«Նոր սերունդ» եկեղեցին հունվարի 6-ին հավաքվել էր՝ տոնելու Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը:
Ջրվեժի գեղեցիկ դահլիճներից մեկում հավաքվել էին եկեղեցու 120-ից ավելի հավատացյալներ, հյուրեր:
Խնջույքի սկզբում հավաքվածներին համառոտ խոսքով դիմեց եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը:
Ընդգծելով Տեր Հիսուսի ծննդյան անկարագրելի նշանակությունը, հովիվն ամփոփեց անցած տարվա հաջողություններն ու ձեռքբերումները, ներկաներին մաղթեց հաճելի երեկո:
Երեկոյի ընթացքում նվերներ հանձնեցին անցյալ տարվա ընթացքում տարբեր ոլորտներում առավել աչքի ընկած ծառայողներին, հավատացյալներին:
Հյուրասիրության, համեղ խորտիկների առատության հետ մեկտեղ եկեղեցու շնորհաշատ երիտասարդները երգում էին,
ու պարում:
Զվարճանում էին բոլորը:
Սեղանների շուրջ ընթանում էին մտերմիկ զրույցները, խմբակային «սելֆիները»:
Երիտասարդներն ու մեծահասակները չէին դադարում ուրախանալ, պարել, խաղալ ուրախ խաղեր:
Երեխաները, չնայած հոգնածությանը, չէին ուզում գնալ «նանիկ» անելու:
Խնջույքն ընթանում էր Աստծո ժողովրդին վայել ցնծությամբ, կարգապահությամբ և միմյանց նկատմամբ տածած սիրով ու հարգանքով:
Միմյանց հետ լուսանկարվելուց հետո եկեղեցին բարի գիշեր մաղթեց միմյանց ու գնաց գիշերելու:
«Նոր սերունդ» եկեղեցին գիտի տոնել տոները: Տոնը խնդության, ուրախության օր է, եվ Սուրբ Ծնունդը՝ մեր Փրկչի ծննդյան օրը, տարեցտարի նշվում է ավելի մեծ ցնծությամբ, նվիրումով ու կազմակերպվածությամբ:
Սեփական լրատվություն::