«Նոր սերունդը» վերադարձավ ճամբարից

«Նոր սերունդը» վերադարձավ ճամբարից
«Նոր սերունդ» եկեղեցին այս ամառ կրկին իր հանգիստն անց կացրեց Բուժականի հանգստյան տանը: Հինգ անմոռանալի օրեր՝ հագեցված աղոթքով, խաղերով, ուրախությամբ ու օրհնությամբ:
Վերադարձի նախորդ օրվա երեկոն հանգստացողներն անց կացրին խարույկի շուրջը: Մինչ այդ բոլորը միահամուռ ցախ էին հավաքել՝ յուրաքանչյուրն ուներ իր ներդրումը ընդահանուր գործին: Խարույկին ներկա էին նաև բազմաթիվ հյուրեր՝ հանգստյան տան այլ հանգստացողներից: Եղավ ավետարանչություն, կատարվեցին հոգևոր, քրիստոնեական երգեր կիթառի նվագակցությամբ:
Խարույկում խորովված կարտոֆիլը ճաշակելուց հետո ճամբարականները միմյանց բարի գիշեր մաղթեցին:
Հաջորդ առավոտյան բոլորը հավաքվեցին դահլիճում՝ երկրպագելու և փառաբանելու Աստծուն: Ընդունեցին Հաղորդություն՝ հեղեղված հզոր աղոթքով: 
Կեսօրին «Նոր սերունդը» վերադարձավ Երևան:
Սեփ. լր.
Լուսանկարները՝ newgeneration.am/photos և ֆեյսբուքյան էջում

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ