Օբաման դիմել է հայրենակիցներին աստվածաշնչյան խոսքերով

Օբաման դիմել է հայրենակիցներին աստվածաշնչյան խոսքերով
Ամերիկյան Օկլահոմա նահանգում տեղի ունեցած ավերիչ փոթորկից հետո ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման այցելել է առավելագույնս տուժած տարածաշրջաններ. հաղորդում է prochurch.info-ն: Նա նաև դիմել է բոլոր ամերիկացիներին՝ կոչ անելով միասին օգնել տուժածներին՝ անվանելով նրանց «գործիք Աստծո ձեռքում»:

ԱՄՆ-ի նախագահը մի պատմություն է հիշեցրել, որի մասին գրում էին թերթերը աղետի առաջին օրերին: Այդ ժամանակ շինության ավերակներում Աստվածաշունչ էր գտնվել՝ բացված Եսայա 32.2 համարի էջը՝ «… և ամեն մեկը քամու դեմ եղող պատսպարանի պես և փոթորկի դեմ եղող ծածկոցի պես պետք է լինի…». «Սա հիշեցում է, ինչպես և հաճախ ասում է Աստվածաշունչը, որ Աստված ծրագիր ունի, և որպեսզի ամենքս գիտակցենք, որ մենք Նրա կամքի իրագործման գործիքներ ենք,- նշել է նախագահը:- Մենք պետք է իմանանք, որ, որպես հայրենակիցներ, պետք է լինենք այստեղ՝ դառնալու այդ «պատսպարանը»»:

Օբաման նաև կոչ է արել երկրի բնակիչներին՝ միջոցներ զոհաբերել՝ որպես աջակցություն ստեղծված իրավիճակում:

Հիշեցնենք, որ ավերիչ փոթորիկը հարվածել է Օկլահոմային մայիսի 20-ին: Տարերային աղետի հետևանքով մահացել է 24, լուրջ վնասվածք ստացել 377 մարդ: Լիովին ոչնչացվել են 1200 տներ: Ընդհանուր վնասը, ըստ նախնական հաշվարկների, կազմում է 2-5 մլրդ դոլար:

Աղբյուր՝crossnews.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ