Ոչ ոք թող չանարգի քո երիտասարդությունը | Երիտասարդական ծառայություն 09․02․2015 թ․
Փետրվարի 9-ին «Նոր Սերունդ» եկեղեցու գրասենյակում տեղի ունեցավ հերթական երիտասարդական ծառայությունը:
Փառաբանությունից և աղոթքից հետո իր խոսքով ծառայեց երիտասարդական ծառայության առաջնորդ Գոռ Կարապետյանը: Նա խոսեց Պողոս առաքյալի՝ Տիմոթեոսին ուղղված նամակի մասին:
Գոռը հորդորեց երիտասարդներին, որ կարդան Տիմոթեոսի թուղթը, նշելով, որ դա նամակ է՝ ուղղված հատկապես երիտասարդ քրիստոնեային, ով իր առաջին քայլերն է անում ծառայության մեջ:
Ա Տիմոթեոս 4:6-11 խոսքում Պողոս առաքյալը գրում է, որ պիղծ և պառավական առասպելները մերժենք և մեզ աստվածապաշտությամբ մարզենք:
Այսօր քրիստոնեական աշխարհը այնքան խայտաբղետ է, որ մենք դժվարանում են տարբերել ճիշտը սխալից: Հատկապես համացանցում շատ են տարբեր տեսակի վկայությունները, նոր քարոզիչների խոսքերը, տեսիլքների և մարգարեությունների մասին նյութերը, որոնք կարող են շեղել մեզ մեր վարդապետությունից, մոլորեցնել՝ ողջամիտ չլինելու դեպքում:
Ինչպես մարմինը, հոգին նույնպես մարզվելու կարիք ունի: «Աստվածապաշտությամբ մարզել» նշանակում է շարունակաբար կարդալ Աստծո խոսքը, աղոթել, փառաբանել և երկրպագել:
Շատ կարևոր է, որ մենք հետևենք այն եկեղեցու վարդապետությանը, որում հատատվել ենք:
Աստված մեզ անհատականություն է ստեղծել և նրա համար չկա տարիքային սահմանափակում: Եթե Նա մեզ երիտասարդ տարիքում է կանչել ծառայության, ապա տարիքը չպետք է պատճառ հանդիսանա ծառայությունից հրաժարվեու համար:
Գրված է. «Ոչ ոք թող չանարգի քո երիտասարդությունը»:
Հենց ծառայությունն է մեզ տալիս պատասխանատվության զգացում եկեղեցու հանդեպ:
Շատ կարևոր է, որ մենք ամբողջությամբ նվիրվենք Աստծուն, ոչ միայն ծառայության կամ կիրակի օրերին, այլև մնացած օրերին էլ, որպեսզի, ինչպես գրված է Տիմոթեոսի թղթում. «Ձեր առաջադիմությունը հայտնի դառնա բոլորին»:
Ծառայությունն ավարտվեց աղոթքով, որից հետո երիտասարդները շփվում էին և կիսվում իրենց տպավորություններով:
Կարծիքներ
Շատ դրական տպավորություններով եմ լցված: Խոսքը կպավ սրտիս. իսկապես շատ կարևոր է պարբերաբար կարդալը, կրթվելը, հարատևելը Հոգու մեջ: Մենք պետք է ամրացնենք մեր հոգևոր մկանները և քայլենք Աստծո խոսքի մեջ ։ Արմեն Պողոսյան
Շատ օրհնված եմ այսօրվա ծաառայությունից: Խոսքը ինձ խորհելու տեղիք տվեց՝ Աստծուց իմ մեջ դրված տաղանդների մասին: Ես որոշում կայացրեցի այսուհետև՝ օրինակ լինել իմ խոսքով, վարքով, հավատքով ու սրբությամբ: Ելենա Մաղաքյան
Այսօրվա խոսքից հասկացա, որ երբեք պետք չէ հանձնվել և ուշադրություն դարձնել մարդկային կարծիքներին: Մենք պետք է ծառայենք Աստծուն՝ անկախ մեր տարիքից: Լիանա Խաչատրյան
Հավելենք նաև, որ «NG|YOUTH» երիտասարդական ծառայության հաջորդ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ ժամը 18։30։
Գրանցվելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 077 277 214 հեռախոսահամարով։