«Օգնություն՝ կարիքավոր եկեղեցուն» հիմանդրամն օգնում է սիրիացիներին ու Մալիի բնակչությանը
«Օգնություն՝ կարիքավոր եկեղեցուն» (Kirche in Not) միջազգային բարեգործական հիմնադրամը նյութական օգնություն է ցուցաբերել վերջերս բռնության թատերաբեմ դարձած երկու տարածաշրջանի:
Այսպես, 40.000 եվրո գումար հատկացվել է աֆրիկյան Մալիի հյուսիսային շրջանի բնակիչներին: Տեղի կաթոլիկ եպիսկոպոս Մոպտի Ժոժա Ֆոնգորոյի վկայությամբ՝ իր թեմի ներքո գտնվող բնակչությունը ծայրահեղ աղքատության մեջ է: Չնայած տարածաշրջանում իրավիճակը փոքր-ինչ մեղմացել է, սակայն շատերը մինչ այժմ վախենում են վերադառնալ հարազատ տուն: Հիմնադրամի կողմից տրամադրված միջոցները կօգտագործվեն շուրջ 326 ընտանիքի համար սննդամթերք և դեղորայք ձեռք բերելու նպատակով:
Միջազգային հիմնադրամը որոշում է կայացրել նաև 155.000 եվրո տրամադրել սիրիացիներին օգնելու նպատակով. վերջիններս հեռացել են իրենց տներից և այժմ գտնվում են Սիրիայի տարբեր շրջաններում, Լիբանանում, կամ էլ Հորդանանում:
Հիմնադրամի մերձավորարևելյան մասնաճյուղի ղեկավար, քահանա Անջեյ Հալեմբի խոսքով՝ ներկայիս իրավիճակում բացի նյութական ու ֆինանսական օգնությունից, հավատակից քույր-եղբայրներին հարկավոր է նաև հոգևոր աջակցություն՝ թույլ չտալ նրանց հուսալքվել:
Հավելենք միայն, որ վերոնշյալ մասնաճյուղը 2012թ-ին օգնություն է ցուցաբերել բազմաթիվ սիրիացիների՝ 474.000 եվրո գումարի չափով. հաղորդում է հիմնադրամի մամլո ծառայությունը:
Աղբյուր՝ crossnews.am