Օգտագործիր Հնարավորությունդ
Մի քաղաքում մի մարդ միայնակ կանգնած էր իր բնակարանի լուսամուտի մոտ: Հանկարծ լուսամուտից այն կողմ տեսավ հրեշտակին, որը շշնջաց.
-Գիտեմ՝ դու հարուստ քաղաքում հարգված մարդ կարող ես դառնալ, ամենագեղեցիկ կինը կարող է քո կինը դառնալ:
Մարդն սկսեց սպասել, թե երբ են իրականություն դառնալու հրեշտակի խոսքերը:
Անցավ 40 տարի: Մարդը նորից իր լուսամուտի մոտ միայնակ կանգնած էր, երբ երկրորդ անգամ տեսավ հրեշտակին.
Ի՞նչ եղավ: Դու ախր ինձ խոստացար, բայց ոչինչ չկատարվեց:
-Ես ասացի, որ դու այդ ամենին հասնելու հնարավորություն կունենաս:
Հիշո՞ւմ ես ընկերոջդ, ով ուզում էր քեզ հետ բիզնես սկսել ու փող վաստակել, դու հրաժարվեցիր ու շարունակեցիր հրաշքի սպասել: Հիշո՞ւմ ես հրդեհը, որի ժամանակ դու մարդկանց չփրկեցիր՝ վախենալով ապագայիդ մասին: Իսկ հիշո՞ւմ ես զբոսայգու շիկահերին, որին այդպես էլ չմոտեցար. նա կարող էր քո կինը դառնալ:
Դու չօգտագործեցիր քեզ տրված հնարավորություններից և ոչ մեկը, դու անընդհատ ինչ որ բան էիր սպասում:
Սիրելի բարեկամ, ամեն մի բացվող նոր օր Աստված մեզ տալիս է բազմաթիվ հնարավորություններ, եկեք օգտագործենք այդ հնարավորությունները՝ ի փառս Աստծո:
Աղբյուր՝ Ես Քրիստոնյա եմ