Օրեն Լև Արիի ծառայությունները Հայաստանում

Օրեն Լև Արիի ծառայությունները Հայաստանում
Ծառայողական այցով Հայաստան է գալիս Երուսաղեմից ավագ հովիվ, քարոզիչ Օրեն Լև Արին: 
Օրեն Լև Արիի ծառայողական շրջագայությունը մարտի 17-ից սկսվել էր Վրաստանում, որը մարտի 21-ից կշարունակվի Հայաստանում:  Այցի խորագիրն է «Աբրահամի օրհնությունը»: 
Սա առանձնահատուկ ժամանակ է, երբ Ատված Իր մարդկանց, Իր ծառայողներին ուղարկում է ինչ-որ երկրներ՝ Իր ժողովրդին ծառայելու համար: Հովիվ Օրենը ունի Աստծո կողմից իր սրտին դրված առանձնահատուկ խոսք՝ օրհնությունների մասին, որով կկիսվի բոլոր նրանց հետ, ովքեր ներկա կլինեն ծառայություններին:
Մենք պետք է իմանանք, որ ապրում ենք յուրահատուկ ժամանակաշրջանում, երբ Աստված միաբանում է Եկեղեցին և Իսրայելը, քանի որ Նա ինչ-որ զորավոր բան է պատրաստում այս օրերին, որպեսզի ավելիով փառավորվի Իր անունը և վերականգնվի Իսրայելի Եկեղեցին: 
Բաց մի թողեք այս ծառայությունները: Հավատում ենք, որ սա կարող է դառնալ մեծ օրհնությունների սկիզբ ձեզ համար: Եվ ինչպես միշտ Հովիվ Օրեն Լև Արին կաղոթի նաև բժշկություններ համար: Հավատացեք, որ կստանաք, և կտրվի ձեզ: 

Հովիվ Օրեն Լև Արին այս օրերին կծառայի հետևյալ եկեղեցիներում.
21.03- ք. Երևան «Կյանքի Խոսք» եկեղեցի, հովիվ Արթուր Սիմոնյան 
22.03- ք. Աբովյան «Ավետարանական հավատքի եկեղեցի», հովիվ Վազգեն Զոհրաբյան
23.03- ք. Երևան «Նոր սերունդ» եկեղեցի, հովիվ Տիգրան Թադևոսյան
24.03- ք. Գյումրի, «Միջազգային Փառաբանության Կենտրոն», հովիվ Արա Կոջոյան
26.03- ք. Վանաձոր, «Գողգոթա» եկեղեցի Ռաֆայել Գրիգորյան (առավոտյան)
26.03- ք. Վանաձոր, «Ավետարանական հավատքի եկեղեցի», Տարոնի շրջան, հովիվ Հովհաննես Մաշակարյան, (կեսօրին
Օրեն Լև Արիի ծառայությունը «Նոր սերունդ» եկեղեցում տեղի կունենա ժամը 19:00-ին:
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է:



Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ