Օրենք և շնորհ

Օրենք և շնորհ
Օրենքի և շնորհի հարաբերակցության խորը, համակողմանի վերլուծությանն էր նվիրված այսօրվա՝ օգոստոսի 11-ի կիրակնօրյա պատգամը: Պատգամախոսն էր «Նոր սերունդ» եկեղեցու վաղեմի ծառայող Նարինե Մխիթարյանը:
«Оրէնքը Մովսէսի ձեռով տրուեցաւ. շնորհքը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի ձեռովն եղաւ» (Հովհ.1:17), - ասում է Աստծո խոսքը: Օրենքը տրվեց Աստծո ծառայի՝ Մովսեսի միջոցով, բայց շնորհը՝ Աստծո Որդու ձեռով եղավ:
Մենք գտնվում ենք շնորհի տակ, ոչ թե օրենքի: Մենք արդարացված ենք շնորհով, ոչ թե օրենքով: Ուրեմն պետք է ապրենք գիտակցելով, որ «գիրն սպանում է, իսկ  հոգին կենդանացնում» (Բ Կոր.3:6):
Որոշ քրիստոնյաներ, զգալով հիվանդություն կամ տկարություն, սկսում են մտածել, թե ի՞նչ մեղք են գործել: Դրանով իրենք իրենց դնում են օրենքի տակ: Շնորհի տակ գտնվողը, սակայն, միանգամից հռչակում է, որ Հիսուսի վերքերով ինքը բժշկված է: Դա էլ հենց շնորհի տակ գտնվելու ապացույցն է:
Աստված կամենում է, որ մենք ապրենք շնորհի տակ և ծառայենք շնորհին: Որովհետև ողորմությունը բարձր է, քան օրենքը: Որովհետև օրենքն արդեն գրված է նրանց սրտերում, ովքեր հավատում են Տիրոջը, նրանց սիրտը թլպատված է, մաքրված է, նրանց սիրտը ազատ է մեղքից:
Սեփ. լր.
Տեսանյութը՝ շուտով:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ