Օրհնություն և ուրախություն Աստծուց․ Հովիվ Տիգրան Թադևսոյանի ծառայությունը՝ «Նազարեթ» եկեղեցում

Օրհնություն և ուրախություն Աստծուց․ Հովիվ Տիգրան Թադևսոյանի ծառայությունը՝ «Նազարեթ» եկեղեցում
Հունվարի 25-ին «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևսոյանը ծառայեց Երևանի «Նազարեթ» եկեղեցում, որտեղ հովվում է Թոմ Մարտիրոսանը:
Իր խոսքում հովիվը մասնավորապես ասաց․ «Մենք՝ քրիստոնյաներս, կանչված ենք Քրիստոսի վկաներ լինելու, և մեր ամենակարևոր կոչումը «մարդկանց որսորդ» (Մաթ.4:19) լինելն է, որի համար էլ Աստված ընտրել և կանչել է մեզ :
Մենք պարտավոր ենք Ավետարանը քարոզելով օգնել կորսված հոգիների փրկության գործին: Սրանով մենք կատարած կլինենք այն գործը, որի համար կանչված ենք: Սա է կարևորագույն գործը, որով կարող ենք նպաստել, որպեսզի Աստծո Արքայությունը հաստատվի երկրի վրա: 
Շատ կարևոր է մարդկանց առաջ Հիսուսին դավանելը որպես Տեր և Փրկիչ: Այդ ժամանակ Հիսուսը խոստանում է, որ Նա էլ Հոր գահի առաջ մեզ կդավանի (Մաթևոս 10:32): 
Այս է մեր ուրախությունը, որը բխում է Տիրոջ համար պտղաբեր կյանքով ապրելուց: Երբ ամուլը պտուղ է բերում, նրա ուրախությունը կատարյալ է դառնում, և այդ ժամանակ Տիրոջ խոսքը նրան հասնում է որպես հաղթական քրիստոնյայի, ով կարող է իր վրանը լայնացնել և վարագույրները տարածել (Եսայի.54։1-5): 
Ի՜նչ խոստումնալից, ուրախ իրավիճակ, որը կարող է մեզ էլ հասանելի լինել, եթե մենք էլ Տիրոջ սրտին հաճելի ու պտղաբեր կյանքով ընթանանք»: 
Կարծիքներ
Խոսքն այնքան տպավորիչ ու հետաքրքիր ներկայացվեց հրաշալի եղբայր Տիգրանի կողմից, որ ես արդեն 2 օր դրա տպավորության տակ եմ և դեռ երկար կլինեմ: Հրաշալի շինություն տվնող, արթնացնող և զորացնող խոսք էր: Շնորհակալ ենք Տիրոջը Տիգրան եղբոր համար:
ՕՖելյա Համբարյան
Խոսքը լավն էր և սթափեցնող: Հովիվը կարողացավ իր կրակը փոխանցել: Նա կոչ արեց՝ Տիրոջից շարունակ ինչ-որ բաներ խնդրելու փոխարեն անձամբ վաստակել այդ օրհնությունները: Մենք պետք է լինենք «մարդկանց որսորդ»: Պետք է Հիսուսին դավանենք մարդկանց առջև, որպեսզի Հիսուսն էլ մեզ դավանի Հոր առջև (Մաթևոս 10:32)։
Անի Մուարդյան


Թողեք ձեր կարծիքը
Կարծիքներ (2)
Image
Maya ➞ Պատասխանել

Jan 27, 2015 | 22:00

... HISUSIN DAVANELU VARDZQY NRANIC HOR ARAJ DAVANVAC LINELN E ERKNAJIN ARQAJUTJUNUM EV MECAMEC ORHNUTJUNNERN AJS KJANQUM !

Image
Maya ➞ Պատասխանել

Jan 27, 2015 | 21:59

...HISUSIN DAVANELU VARDZQY NRANIC HOR ARAJ DAVANVAC LINELN E ERKNAJIN ARQAJUTJUNUM EV MECAMEC ORHNUTJUNNERN AJS KJANQUM!


օգտակար հղումներ