Տիրոջ գործելու ժամանակը

Տիրոջ գործելու ժամանակը
Սեպտեմբերի 17-ին «Նոր Սերունդ» եկեղեցում տեղի ունեցավ բազմաբովանդակ կիրակնօրյա ծառայություն:
 Տեղի ունեցավ Միջազգային Աստվածաշնչյան համալսարանի 2-րդ կուրսեցիների ասոցատի դիպլոմների հանձնման արարողությունը: Բեմ հրավիրվեց  Միջազգային Աստվածաշնչյան համալսարանի դոկտոր Հովիվ Տիգրան Թադևոսյանը, ով ողջունեց ուսանողներին, խրախուսեց կարևորել  ուսումը, չխնայել ջանքեր՝ ավելին սովորելու համար: 
Հայտարարվեց երկու կարևոր նորություն: Նարինե Մխիթարյանը բեմ դուրս գալով՝  հայտնեց, որ վերսկսվում է «Ոսկե Տարիք» ծառայությունը, որը նվիրված է եկեղեցու ավագ սերնդի ներկայացուցիչներին՝ 60-անց անձանց: Նրանց առաջին հանդիպումը տեղի կունենա հաջորդ կիրակի Սեպտեմբերի 24-ին, անմիջապես ծառայությունից հետո, եկեղեցու գրասենյակում, որտեղ նրանց սպասվում է հաճելի ժամանց և անակնկալներ: 
Հաջորդ ուրախալի լուրը վերաբերում էր երիտասարդական ծառայությանը: Եկեղեցու երիտասարդներից ոմանք բեմից կիսվեցին իրենց՝ վերջերս ունեցած փորձառություններով, քաջալերեցին երիտասարդներին ավելի ակտիվ լինել ծառայության մեջ և համարձակ ավետարանչության մեջ, նաև հայտարարեցին, որ ծառայությունը նոր ֆորմատով և նոր խանդավառությամբ կվերսկսվի շաբաթ օրը, ժամը 18:30 եկեղեցու գրասենյակում: 
Երիտասարդների համար աղոթքից և օրհնությունից հետո Հովիվը սկսեց իր խոսքը, որում մասնավորապես ասեց: 
Հաճախ մարդկանց մոտ հարց է ծագում, թե երբ կգա ճիշտ ժամանակը՝ Տիրոջն ասելու համար, որ իր գործելու պահն է հասել: Երբեմն մարդիկ սպասում են, որ իրենց կյանքում Աստված կգործի՝ առանց իրենց ջանք գործադրելու: Սակայն Աստված ասում է, որ նախ պետք է մարդը գործի, և այն բանից հետո, երբ նա կանի իր հնարավորության չափով, հենց այդ ժամանակ կարող է դիմել Տիրոջը և ասել, որ եկել է Տիրոջ գործելու ժամանակը:  
Երբ մարդիկ բազմաթիվ անգամ պայքարելուց հետո իրենց սիրտը բացում են Տիրոջ առաջ և հանձնում են իրենց հոգսերը Աստծուն, դրանով ուզում են ասել, որ ժամանակն է, որ Տերը գործի: Ինչպես սաղմոսներում Դավիթը Տիրոջն ասում էր, որ Իր ժամանակն է հասել: 
«Դու վեր կկենաս, Սիօնին կողորմես. որովհետեւ ժամանակ է նորան ողորմելու. որովհետեւ որոշուած ժամանակը հասաւ»։ - Սաղմոս 102:11
Դավիթը վստահորեն կարող էր ասել Տիրոջը, որ Իր պահն է հասել, որովհետև այն ամենն, ինչ իրենից հասնում էր, նա արդեն արել էր:
Մենք կանչված ենք Աստծո Խոսքը հասկանալու, նրա գաղտնիքները իմանալու համար և հենց սա հաջողությանը հասնելու գաղտնիքներից մեկն է, որ առաջին հերթին պետք է անես այն ինչ քեզանից է հասնում: 
Աստված ունի գործելու ժամանակ: Կանայի հարսանիքում, երբ գինին վերջացավ և Մարիամը դրա համար դիմեց Հիսուսին, Նա ասաց, որ իր ժամանակը դեռ չի հասել, դրա համար Մարիամը պատվիրեց նրանց անել ամենը, ինչ Հիսուսը կասի: Հիսուսը ասաց, որպեսզի տակառները լցնեն ջրով, և երբ մարդիկ արեցին այն ինչ իրենց ուժերի սահմանում էր, այդ ժամանակ Հիսուսի գործելու պահը եկավ:
Հավատքը համագործակցություն է Աստծո հետ, երբ դու ինչ որ բան սկսում ես անել հավատալով, որ Աստված կշարունակի այն: Երբ դու ասում ես սարին, որ այն ընկնի ծովը,  քեզանից հասնում է ինչ-որ բան անել՝ ասել դա, իսկ թե այն ինչպես կգնա և կընկնի՝ դա արդեն Աստծո բաժինն է: Երբ դու բնական մասը անում ես, Աստված գերբնականը կկատարի: 
Նույնն էլ ֆինանսական խնդիրների դեպքում է: Եթե ուզում ես, որ Աստված օրհնի քեզ ֆինանսապես, պետք է ֆինանսների հետ ճիշտ վարվել սովորել: Երբ դու կատարում ես ֆինանսների հետ կապված Աստծո պատվիրանքները՝ որոնցից է անկախ ամեն ինչից տասանորդը Աստծուն տալը, օրհնությունը քեզ հասցնելը արդեն Աստծո բաժինն է:
Երբ տասանորդի և զոհի մեջ հավատարիմ լինես, կարող ես ձեռքերդ վեր բարձրացնել ու ասել Տիրոջը, որ դու քո մասնաբաժինը կատարել ես, և Նրա գործելու ժամանակն է: 


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ