Որտե՞ղ է թաղված քո «Ղազարոսը»

Որտե՞ղ է թաղված քո «Ղազարոսը»
Պաշտոնական եռօրյա այցով Հայաստան էր ժամանել հետխորհրդային երկրներում գործող Միջազգային աստվածաբանական համալսարանի մասնաճյուղերի տնօրեն, աստվածաբանության դոկտոր Կուամբա Ժան Պոլ Լուֆուտան:
2009 թվականից «Նոր սերունդ» եկեղեցում գործում է Միջազգային աստվածաբանական համալսարանը, որտեղ սովորում են շուրջ 100 ուսանողներ: Այն բացառիկ հնարավորություն է տալիս ուսանողներին 6- ամյա կրթությունից հետո ստանալ մագիստրոսի գիտական աստիճան:
 Միջազգային աստվածաբանական համալսարանը ԱՄՆ-ի Իլլինոյիս նահանգի Նորիս-Սիթի քաղաքում գործող Ամերիկյան Միսիոներական Թիմի մասնաճյուղն է: Ներկայումս Միջազգային աստվածաբանական համալսարանն ունի ավելի քան 100 մասնաճյուղեր աշխարհի 19 երկրներում:
Համալսարանի ուսուցողական նյութը չի պատկերում որևէ կոնկրետ եկեղեցական, կրոնադավան, ազգային, սոցիալական կամ անհատական մտածելակեպի առանձնահատկությունները, ինչը ուսանելու հնարավորություն է տալիս տարբեր եկեղեցիների և հարանվանության հավատացյալներին:
Համալսարանի տեսիլքն է տարածել ուսուցողական նյութերը և դրանցով զինել Քրիստոսի մարմինը՝ Աստծո Խոսքի առավել արդյունավետ ուսումնասիրության համար: Նպատակը հոգով ուժեղ քրիստոնյաներ բարձրացնելն է, ովքեր այս երկրի վրա կտարածեն Աստծո Արքայությունը:

16.08007.JPG
Օգոստոսի 14-ին Միջազգային աստվածաբանության համալսարանի մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանողները փոքր-ինչ հուզմունքով և պատասխանատվության զգացումով պաշտպանեցին իրենց դիպլոմային աշխատանքները և ստացան մագիստրոսի գիտական աստիճանի կոչում: 
16.0802.JPG
Ժան Պոլ Լուֆուտան շաբաթ օրը նաև ներկա էր գտնվել Միջազգային աստվածաբանական համալսարանի բաց դաս- սեմինարին, որը նախատեսված էր համալսարանի բոլոր ուսանողների համար, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկություն ունեին աստվածաբանական կրթություն ստանալ համալսարանում: Ներկաները հնարավորություն ունեցան խորապես ծանոթանալու համալսարանի գործունեությանը և ծրագրերին:
 Ժան Պոլ Լուֆուտան պատմեց համալսարանի ստեղծման, նպատակի, տեսիլքների, սովորելու և կրթվելու կարևորության, ինչպես նաև ուսանողների առավելությունների մասին: 
«Աստվածաբանությունը սովորեցնում է մեզ իմաստություն, որը գալիս է Աստծուց: Աստծո խոսքը կենդանի է և պռակտիկ, որի միջոցով հնարավոր է ստանալ յուրաքանչյուր իրավիճակի համար լուծում կամ հարցի պատասսխան»,- իր խոսքում նշեց հովիվ Լուֆուտան:
16.0805.JPG
Կիրակի օրը՝ օգոստոսի 16-ին կիրակնօրյա ծառայության ժամանակ տեղի ունեցավ մագիստրոսի դիպլոմների հանձնման արարողությունը աստվածաբանության դոկտոր Ժան Պոլ Լուֆուտայի գլխավորությամբ:
16.0804.JPG
Եկեղեցին աղոթեց և օրհնեց շրջանավատներին, ինչից հետո Հովիվ Տիգրան Թադևոսյանը խոսքը փոխանցեց Ժան Պոլ Լուֆուտային, ով իր քաւջալերական և հավատքն ամրապնդող խոսքն ուղղեց եկեղեցուն:
«Հովհ. 11:1-6 խոսքում նկարագրված է, թե ինչպես Հիսուսը անտեսելով Մարթայի և Մարիամի աղոթքներն ու աղաչանքները չգնաց Ղազարոսին բժշկելու` ասելով, որ նրա հիվանդությունը Աստծո փառքի համար է: Մի՞թե Հիսուսի համար միևույն էր, թե ինչ կլինի Ղազարոսի հետ: Հիսուսը սիրում է բոլորին: Նա սիրում էր Մարթային և Մարիամին, բայց Ղազարոսը Նրա համար յուրահատուկ էր: Սակայն պետք է ասեմ, որ Աստված չի գործում այնպես, ինչպես մենք ենք մտածում: 
Հիսուսը չգնաց Ղազարոսին բժշկելու, չէր էլ պատրաստվում: Շատերը մտածում էին որ Նա անշնորհակալ է, որ Նա չէր գնահատում Մարթայի և Մարիամի գործերը, այն դեպքում, երբ նրանք իրենց ունեցած ամենալավ բաները Հիսուսի ոտքերի առաջ էին դնում: 
Սակայն Հիսուսը գնաց այն ժամանակ, երբ Ղազարոսը արդեն մահացել էր: Մարթան նրան դիմավորեց՝ ասելով, որ եթե Նա շուտ գար, Ղազարոսը չէր մահանա: Հիսուսը արտասվեց և ասաց, որ ցույց տան, թե որտեղ են դրել Ղազարոսին:
Բայց ո՛չ Մարթան, ո՛չ էլ Մարիամը մոտ չեկան: Իսկ քարը գլորեցին նրանց շուրջը հավաքված մարդիկ, ովքեր եկել էին ականատես լինելու նրանց պարտությանը և հանդիմանելու նրանց: 
Աստված ուշանում է: Նա գալիս է  այն ժամանակ, երբ ոչ ոք Նրան չի սպասում, երբ հավատը վերջանում է և իրականությունն է գալիս:  
Հիսուսը ցանկանում է իմանալ, թե որտեղ ենք դրել մեր «Ղազարոսին» : Բախվելով իրականությանը հիասթափվել, հուսահատվել  և թաղել ենք մեր չիրականացված երազանքներն ու ցանկությունները: Հիսուսը ցանկանում է, որ մենք գլորենք քարը, որպեսզի Նա ազատ արձակի և հարություն տա մեր «Ղազարոսին» :

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ