Ոսկե կանոններ ողջ կյանքի համար

Ոսկե կանոններ ողջ կյանքի համար
Մի՛ համաձայնիր տեսանելիի հետ, հավատա՛ Անտեսանելիին:
Աղոթքը պետք է լինի մեր առաջին արձագանքը, այլ ոչ՝ վերջին հույսը:
Ապրելու և ուրախանալու համար անհրաժեշտ է երկու բան՝ առաջինը՝ ապրել, երկրորդը՝ ուրախանալ:
Եթե այսօր կյանքդ Աստծուն ես վստահել, ապա կգա ժամանակ, երբ քո մասին կասեն. «Ահա թե ինչ հրաշալի է գործում Աստված»:
Քո ծնկները կարող են քեզ ավելի հեռուն տանել, քան քո ոտքերը:
Օրինակ վերցրո՛ւ ծաղիկներից՝ դրանք բացվում են միայն լույսի համար, իսկ խավարի առջև փակվում են:
Մարդ ասում է՝ չտեսնեմ, չեմ հավատա… Աստված ասում է՝ մինչև չհավատաս, չես տեսնի:
Մարդիկ ստեղծվել են, որպեսզի սիրվեն, իսկ իրերը՝ որպեսզի դրանցից օգտվեն, սակայն ոչ երբեք հակառակը…

Աղբյուր՝ Մենք սիրում ենք Քեզ Հիսուս (ֆեյսբուքյան էջ):



Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ