«Ուխտի տապանակը» կարող եք դիտել ICFN հեռուստաընկերության եթերում
ICFN քրիստոնյական հեռուստաընկերության եթերում որպես պրեմիերա կցուցադրվի առաքյալ Ալեքսեյ Լեդյաևի՝ արդեն շատերին հիացրած «Ուխտի տապանակը» երաժշտական նախագիծը:
2014թ.-ի Նոյեմբերին Ռիգայում տեղի ունեցավ քրիստոնյական աշխարհում նախադեպը չունեցած «Ուխտի տապանակը» երաժշտական նախագիծը: Նախագծին իրենց մասնակցությունն էին ունեցել նաև Երևանի Նոր սերունդ եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանն իր դստեր Աննա Թադևոսյանի հետ:
Աշխարհի տարբեր եկրներում մեծ էկրաններին շատերն արդեն վայելել են այդ հզոր նախագծի ցուցադրությունը, իսկ այժմ այս բացառիկ և մեծ հնարավորությունն ընձեռված է ICFN հեռուստաընկերության հեռուստադիտողին, ինչպես նաև բոլոր նրանց ովքեր սպասել են և ցանկություն ունեն այն դիտելու: Նախագծի ցուցադրությունը կհեռարձակվի Երևանի ժամանակով կիրակի օրը 19:00-ին:
Հավելենք նաև, որ ցուցադրության օնլայն հեռարձակման հղումը կկարողանաք տեսնել «Նոր սերունդ» եկեղեցու պաշտոնական կայքում: (/www.icfn.tv /Օնլայն հեռարձակում)