Ում է ուղղված պայքարը

Ում է ուղղված պայքարը
Այսօր՝ հուլիսի 19-ին, «Նոր սերունդ» եկեղեցու կիրակնօրյա ծառայության սկզբում եկեղեցու երիտասարդները ներկաներին ներկայացրեցին երիտասարդներից մեկի՝ Շավարշի կուզի աստվածային բժշկության վկայությունը: Բեմ էին բարձրացել Մհերն ու Շավարշը, ովքեր մեծ ոգևորությամբ պատմում էին, թե ինչպես իրենց աղոթքից հետո ողնաշարի և ուսերի անբուժելի համարվող հիվանդությամբ տառապող Շավարշը Աստծո զորությամբ լիովին ուղղվել էր:
Հրաշալի վկայությանը հաջորդեց հովիվ Սուսաննա Հարությունովայի պատգամը: «Ում է ուղղված պայքարը»,- այսպես էր նա վերնագրել իր քարոզը:
Երբ բակը օտար մեկն է մտնում, բակի շունը հաչում է, դրանով տեղյակ է պահում տանտերերին, որ օտար մարդիկ են ներխուժել բակ: Բայց մարդիկ, երբ մեղք կամ անարդարություն է սողոսկում իրենց կյանքի մեջ, Տիրոջն այդ մասին հայտնելու փոխարեն սկսում են մեկը մեկի դեմ պայքարել:
Հիսուսի գալստյան օրերին Հրեաստանը գտնվում էր Հռոմի լծի տակ: Կոնֆլիկտ կար հրեաների և հռոմեացիների միջև: Հրեաները սպասում էին, որ պետք է գա Մեսիան, որն, իրենց պատկերացմամբ, պետք է լուծեր այդ կոնֆլիկտը: Եվ երբ եկավ Ինքը՝ Տերը, հրեաները չընդունեցին Նրան, որովհետև անհավատ էին և Աստծու միջոցով կոնֆլիկտը լուծելու փոխարեն ցանկանում էին մարդու միջոցով լուծել այն:
Եթե կոնֆլիկտները չեն լուծվում ժամանակին, ապա հետևանքները շատ լուրջ են լինում: Ադամը հնազանդ չէր եղել Աստծո Խոսքին: Առաջացել էր կոնֆլիկտ իր և Աստծո միջև: Ադամը չուզեց պարզաբանել, լուծել այդ կոնֆլիկտն Աստծո հետ և արժանացավ պատժի:
Մեր հարաբերություններն Աստծո հետ բնորոշում են մեր հրաբերությունները մարդկանց հետ:
Մեղք կամ անարդարություն գործելիս հարկավոր է դիմել Աստծուն, պարզաբանել կոնֆլիկտը:Նույն ձևով հարկավոր է լուծել բոլոր կոնֆլիկտներն այլ մարդկանց հետ:
Կոնֆլիկտն ինքնին այնքան վտանգավոր չէ, արքան այն չլուծելը: Պետք է հիշել, որ մեր պայքարը սատանայի իշխանության դեմ է, ոչ թե մարմնի ու արյան:
Իզուր չէ Աստծո խոսքում ասվում՝ «Երանի խաղաղարարներին...»:
Ուրեմն մի թույլ տուր, որ քո կյանքում մնան չլուծված կոնֆլիկտներ այլ մարդկանց հետ: Քո պայքարը նրանց դեմ չէ, այլ սատանայի իշխանության:
Սեփական լրատվություն:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ