Ուրախության օծությունը
Ապրիլի 12-ին «Նոր սերունդ» եկեղեցու, ուրախ օր էր: Եկեղեցին շնորհավորում էր հովվին՝ Տիգրան Թադևսյանին, Իժևսկի «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ Սուսաննայի հետ ամուսնության կապակցությամբ:
Այս ուրախ իրադարձության առիթով հովիվն իր կիրակնօրյա խոսքը նվիրեց հենց ուրախությանը:
Արդարությունն իր հետ ուրախություն է բերում, անօրինությունը՝ տխրություն: Ինչո՞ւ է այդպես: Որովհետև արդարությունը երկնքից է:«Սիրեցիր արդարութիւնը եւ ատեցիր անօրէնութիւնը. Սորա համար օծեց քեզ, ով Աստուած, քո Աստուածը ուրախութեան իւղով աւելի քան թէ քո ընկերներին»։ Եբր.1:9:
Հիսուսի ծառայություններն ուրախ էին, որովհետև ինքը սիրում էր արդարությունը:
Անօրինությունը տխրություն է բերում, որովհետև անօրինությունը մեղք է, իսկ մեղքի վարձը մահն է:
Ուրախ եղի՛ր անգամ փորձություների ժամանակ (Հակ.1:2): Ծիծաղի՛ր, և սատանան կփախչի քեզնից: Տխրությունը սատանայի օծությունն է: Եթե մեր ուրախությունը հիմնված է միայն նյութական բարիքների վրա, ապա այն նույնպես սատանայից է:
Իսկապես ուրախ մարդու ուրախությունը հիմնված է երկնային բաների վրա: Եթե դու ուրախ մարդ ես, դա մեծագույն օծություն է:
«Տիրոջ ուրախութիւնը ձեր զօրութիւնն է»,- ասված է Աստծո Խոսքում (Նեեմ.8:10)։
Տիրոջ զորությունը կարող ես տեսնել, եթե ուրախ ես: Տխրության մեջ Տիրոջ զորությունը չես տեսնի: Տխուր մարդիկ քանդում են այս աշխարհը, ուրախ մարդիկ՝ կառուցում:
Աշխարհի ուրախությունը ժամանակավոր է: Իրական ուրախությունը Հիսուսից է: Այն հավիտենական է:
Ուրախացի՛ր Տիրոջով, և քո ուրախությունը կախված չի լինի ոչ մի իրավիճակից:
Սեփական լրատվություն