Ուսուցչուհու վերաբերմունքը փոխեց աշակերտի կյանքը

Ուսուցչուհու վերաբերմունքը փոխեց աշակերտի կյանքը

Նա այդ օրը կանգնած էր 5-րդ դասարանի երեխաների առջև, և նրանց սուտ մի բան ասաց:

Ինչպես բոլոր ուսուցիչները նա իր աշակերտներին ասաց, որ սիրում է նրանց բոլորին հավասարապես: Այնուամենայնիվ, դա անհնար էր, քանի որ այնտեղ առաջին շարքում նստած էր մի փոքրիկ տղա Թեդի անունով: Ուսուցչուհի Թոմփսոնը նախկինում նկատել էր Թեդիին, թե ինչպես նա ոչ մեկի հետ չի խաղում, հագնվում է շատ անփույթ և միշտ ունի լոգանքի կարիք: Թեդին տհաճ էր շրջապատի համար: Տիկին Թոմփսոնը հաճախ ստուգելիս նրա տնային աշխատանքները նշանակում էր մեծ երկուս:

Դպրոցի տնօրինությունից պահանջ է գալիս, որ ուսուցիչները ստուգեն իրենց աշակերտների անցյալի փաստաթղթերը: Թոմփսոնը Թեդիի փաստաթղթերի զննումը թողեց վերջում: Բայց երբ նա ուսումնասիրեց Թեդիի անցյալը, նա մնաց զարմացած:
Առաջին դասարանի ուսուցչուհին գրում է. «Թեդին լուսավոր երեխա է՝ ժպիտը միշտ դեմքին: Նա իր աշխատանքը կատարում է շատ կոկիկ և ունի բարի վարք... Նա շրջապատի ուրախությունն է:»
Երկրորդ դասարանի ուսուցչուհին գրում է. «Թեդին գերազանց աշակերտ է, նա դասարանի առաջատարն է, բայց նա անհանգստացած է, քանի որ նրա մայրը մահացու հիվանդ է, և Թեդին ունի դժվարություններ:»
Երրորդ դասարանի ուսուցչուհին գրում է. «Նա շատ ծանր տարավ իր մոր մահը: Նա փորձում է անել ամեն հնարավորինը, բայց նրա հայրը չի ցուցաբերում հոգատարություն, շուտով այն կազդի նրա հոգեկան վիճակի վրա: Պետք է քայլեր ձեռնարկել:»
Չորրորդ դասարանի ուսուցչուհին գրում է. «Թեդին հետ է զարգացել և ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում դպրոցական կյանքի նկատմամբ: Նա շատ ընկերներ չունի և նա հաճախ քնում է դասարանում:»

Տիկին Թոմփսոնը արդեն հասկանում է խնդիրը և սկսում ամաչել ինքն իրենից: Նա հիշեց մի անգամ թե ինչպես ամանորին աշակերտները նվերներ էին բերել իրեն համար: Թեդիի նվերը փաթաթված էր կոպիտ և տգեղ թղթով: Երբ նա բացեց նվերը, հայտնաբերեց այնտեղ մի ժանյակ, որի վրա մի քանի քար պակաս էին, և օգտագործած օծանելիք: Աշակերտները սկսեցին ծիծաղել այդ իրավիճակի վրա, բայց ուսոցչուհին չկորցրեց իրեն, և ուրախությամբ ձեռքին հագցրեց ժանյակը և իր վրա ցանեց օծանելիքը: Թեդին այդ օրը անընդհատ ուսուցչուհուն ասում էր, թե ինչպես է նրանից գալիս իր մայրիկի բուրմունքը: Ուսուցչուհին աշակերտների գնալուց հետո մոտ մեկ ժամի չափ լաց է լինում:
Այդ օրվանից նա սկսում է ավելի շատ ուշադրություն դարձնել երեխաների հոգեբանական կողմին: Նա ավելի շատ է կենտրոնանում Թեդիի վրա, և նկատում է, որ նա արագ արձագանքում է այդ հոգատարությանը: 
Ուսուցչուհին նրան անընդհատ քաջալերում էր և ոգևորում: Նա նայում էր նրան հավատքի աչքերով: Տարվա վերջում Թեդին դառնում է ամենալավ սովորողներից մեկը դասարանում: Թեդին իսկապես դառնում է ուսուցչուհու ամենասիրելի աշակերտներից մեկը:
Մեկ տարի անց Տիկ. Թոմփսոնը հայտնաբերում է մի երկտող, որտեղ Թեդին ասում է, որ նա իր համար դեռ ամենալավ ուսուցչուհին է:
Վեց տարի հետո նա նորից ստանում է երկտող Թեդիից: Նա գրում էր, որ ավարտել է դպրոցը և Տիկ. Թոմփսոնը դեռ ամենալավ ուսուցչուհին է իր կյանքում:

Չորս տարի հետո նա նորից ստանում է նամակ, որում Թեդին ասում է, որ նա ավարտեց քոլեջը գերազանց, և դեռ համարում է նրան լավագույն ուսուցչուհին իր ամբողջ կյանքում:
Նորից չորս տարի հետո Թոմփսոնը ստանում է ևս մեկ նամակ, որում Թեդին ասում է, որ նա ունի արդեն բժշկի կոչում, և միշտ հիշում է իր լավագույն ուսուցչուհուն: Բայց այս անգամ նրա անունը երկար էր գրված՝ Թեոդոր Ֆ. Սթոդարդ, MD.
Պատմությունը այսքանով չի ավարտվում: Այդ գարնանը ևս մեկ նամակ է գալիս: Թեդին ասում է, որ նա հանդիպել է մի աղջկա և պատրաստվում են ամուսնանալ: Նա հրավիրում է ուսուցչուհուն նստելու իր կողքը որպես մայր:
Տիկ. Թոմփսոնը համաձայնվում է, և գիտե՞ք ինչ, նա կրում է Թեդիի նվիրած ժանյակը և իր վրա ցանում այն օծանելիքը:
Նրանք հանդիպում են հարսանիքում, Թեդին գրկում է նրան և շշնջում նրա 
ականջին. «Շնորհակալություն ձեզ Տիկ. Թոմփսոն ինձ հավատալու համար: Շատ շնորհակալամ եմ նրա համար, որ օգնեցիք ինձ զգալ արժեքավոր և ցույց տվեցիք ինձ, որ ես կարող եմ փոխվել:»
Տիկ. Թոմփսոնը արցունքները աչքերին շշնջում է ի պատասխան. «Թեդի, այդ ես եմ շնորհակալ քեզանից: Դու էիր այն մեկը, ով սովորեցրեց ինձ, որ կարող եմ փոփոխություններ մտցնել: Ես չգիտեի ինչպես սովորեցնել մինչև չհանդիպեցի քեզ:»
Այսօր Թեդի Սթոդարդը հանդիասնում է Այովա նահանգի հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը, որը ունի նաև Սթոդարդի անվան քաղցկեղաբուժության մասնաճյուղ:
Քրիստոնյա բարեկամ, փորձիր ինչ որ մեկի կյանքում բերել լավ փոփոխություն: Նայիր մարդկանց հավատքի աչքերով, ինչպես և Քրիստոսը նայեց քեզ:

Աղբյուր` esqristonyaem.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ