Ով է Նա և ինչ է ուզում
«Նոր սերունդ» եկեղեցում փետրվարի 24-ը ավետարանչության օր էր: Հովիվ Տիգրան Թադևոսյանը հանգամանալից պատասխանեց երկու հարցի՝ ո՞վ էր Հիսուս Քրիստոսը և ո՞րն էր Նրա գալստյան նպատակը:
Ցավալի փաստ է, որ մեր հայրենակիցներից քչերը գիտեն այս հարցերի պատասխանը: Եվ եթե Հիսուսի Աստծո Որդի լինելը հայտնի է քրիստոնյաներին, ապա նրա գալու իրական նպատակն անորոշ է շատերի համար:
Իսկ այդ նպատակը միակն է՝ Հիսուս Քրիստոս եկավ, որպեսզի մեզ տանի դեպի Աստծո Արքայություն: «Ահա՛ւասիկ ես դռան առաջ եմ եւ բախում եմ. եթէ մէկը ականջ դնի իմ ձայնին եւ բաց անի դուռը, կը մտնեմ նրա մօտ եւ կ՚ընթրեմ նրա հետ, եւ նա՝ ինձ հետ։ Ով յաղթի, նրան թոյլ կը տամ նստելու ինձ հետ իմ աթոռին, ինչպէս որ ես յաղթեցի եւ նստեցի իմ Հօր աթոռին»։ Հայտ.3:20-21
Դրա համար Նա չարչարվեց, խաչվեց, իր վրա վերցրեց մարդկության մեղքը, որպեսզի մաքրի նրանց, ովքեր կհավատան և արժանացնի Երկնքի Թագավորությանը:
Մարդիկ, ովքեր առաջին անգամ էին այցելել եկեղեցի, լսելով Աստծո Խոսքը, գնացին առաջ, ապաշխարեցին և հովվի առաջնորդությամբ Հիսուսին ընդունեցին որպես Տեր և որպես Փրկիչ:
«Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն