Ո՞վ է այն հավատարիմ ծառան

Ո՞վ է այն հավատարիմ ծառան
Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ այսօր՝ հունիսի մեկին, «Նոր սերունդ» եկեղեցու կիրակնօրյա ծառայության պատգամախոս Գոռ Կարապետյանը բեմ հրավիրեց եկեղեցու բոլոր մանուկներին:
Gor%20and%20children1.jpgՆա օրհնեց՝ «մեր երկրի ապագա նախագահներին, թագավորներին, նախարարներին, երկիրը կառուցողներին ու ծաղկեցնողներին»: Ամբողջ եկեղեցին հոտնկայս աղոթեց երեխաների համար: Աղոթքից հետո երեխաները գնացին եկեղեցու գրասենյակ՝ տոնելու իրենց տոնը:
Children.jpgՊատգամախոսն իր խոսքը նվիրել էր հավատարմությանը:
Աստվածաշունչում սկզբից մինչև վերջ խոսվում է  հավատարիմ մարդկանց մասին: Հավատարմությունը կայունություն է, հաստատակամություն քո հավատքում և ծառայությունում:
Տերն Ինքը հավատարիմ է, Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Հակոբոս առաքյալը վկայում է, որ «Տիրոջ մեջ փոփոխության կամ ետ դառնալու ստվեր իսկ չկա»: Հակ.1:17:
Ու քանի որ Տերը հավատարիմ է, նա մեզնից էլ նույնն է ակնկալում:
Այն անձը, ով հավատարիմ է Տիրոջը, արժանանում է առանձնահատուկ վերաբերմունքի Նրա կողմից: 
Աստված Մովսեսի մասին ասաց. «Իմ ծառա Մովսեսը, որ Իմ ամբողջ տան մեջ հավատարիմ է..., նրա հետ բերնեբերան եմ խոսում, հայտնապես և ոչ թե մթին խոսքերով» Թվ. 12:7-8:
Հավատարմությունն ահրաժեշտ է ամեն տեղ՝ Աստծո նկատմամբ, աղոթքներում, պարգևների մեջ, ընտանիքում, ընկերության մեջ, աշխատանքում: Հավատարմությունն ուխտ է՝ պայմանագիր քո և Աստծո միջև: Եվ այն պետք է անխախտ լինի մինչ ի մահ՝ անկախ իրավիճակներից, անկախ աղոթքիդ պատասխաններից, անկախ ամեն բանից: 
Աստված հարցնում է՝ «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան»: Մատթ.24:45:
Աղոթում ենք, որ մենք լինենք այդ հավատարիմը, որ Տերը մեզ կամք ու իմաստություն տա հավատարիմ լինելու հավատարիմ՝ ինչպես որ Ինքն է հավատարիմ:
Սեփ. լրատվություն
Լուսանկարները՝ Արման Սսարգսյանի:
Ալբոմն ամբողջությամբ՝ այստեղ:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ