Ո՞վ ենք մենք Տիրոջ մեջ
Հունիսի 21-ին տեղի ունեցավ NG Youth երիտասարդական ծառայությունը, որին ներկա էին Քոլեթ Բոդուանը և Գերմանիաից ժամանած հյուրերը, ովքեր էլ ավելի յուրահատուկ դարձրեցին այդ օրը:
Ծառայությունը սկսվեց փառաբանությամբ,այնուհետև Նոր սերունդ եկեղեցու երիտասարդական ծառայության ավագ Գոռ Կարապետյանի առաջնորդությամբ երիտասարդներն աղոթեցին:
Հյուրերի հետ ծանոթությունից հետո Գոռ Կարապետյանը առաջարկեց քննարկում անել, մտածել համացանցի դրական և բացասական կողմերի մասին, որոնք մեծ ազդեցություն են թողնում քրիստոնյաների կյանքի վրա: Այս ամենը վերածվեց շատ հետաքրքիր մի « բանավեճի» :
Երիտասարդները, երկու խմբի բաժանվելով, պետք է միմյանց աստվածաշնչյան խոսքերով ապացուցեին համացանցի և՛ օգտակար, և՛ վնասակար լինելը:
Արդյունքում « մեկս մյուսով տաշվելով» եկանք ընդհանուր եզրահանգման: Այս ամենին իր խոսքը ավելացրեց Քոլեթ Բոդուանը՝ նշելով ,որ համացանցի դրական կողմերի մասին խոսելով պետք է ուշադիր լինենք, որ դրանք կիրառենք մեր կյանքերում, այլ ոչ թե ուղղակի խոսքեր թողնենք: Իսկ բացասական կողմերի մասին խոսելուց պետք է զգուշանանք, քանի որ դրանք ավելի մեծ վտանգ են իրենց մեջ պարունակում, քան մենք կարող ենք պատկերացնել:
Քոլեթը Բոդուանը մի քանի օրինակներ բերեց իր կյանքից, ասաց, որ շատ է ծառայել տարբեր խնդիրներ ունեցող մարկանց: Այնտեղ, որտեղ նա ապրում էր գրեթե բոլորը ճանաչում էին իրեն` որպես հաստատուն և սկզբունքային մեկի,ով, չնայած այդ ամենին, ամուր կանգնած է և գիտի թե ով է ինքը:
Նա խորհուրդ տվեց երիտասարդներին, որ հասկանան թե ովքեր են իրենք Տիրոջ մեջ և թույլ չտան, որ հանգամանքները ազդեն իրենց վրա: Այնուհետև հովիվ Քոլեթը աղոթեց երիտասարդների համար և օրհնություն ուղարկեց նրանց կյանք:
Ծառայության վերջում ոչ ոք չեր ցանկանում տուն գնալ: Երիտասարդները մինչև ուշ գիշեր փառաբանում էին Տիրոջը և ցնծում Սուրբ Հոգու ներկայության մեջ:
Սեփական լրատվություն