ՊԻԿՆԻԿ
Հունիսի 16-ին Եկեղեցու երիտասարդները մեկնել էին պիկնիկ: Երիտասարդներին էր միացել նաև Հոլանդիայի ՛՛Աստծո Տուն՛՛ եկեղեցու ծառայող Էդգար Վահանյանը, ում հետ այս կարճ ժամանակահատվածում երիտասարդները հասցրեցին մտերմանալ և ընկերանալ:
Գոհության աղոթքից հետո մատուցվեց փոքրիկ հյուրասիրություն, որին հաջորդեցին հումորային խաղերը, ապա՝ ակտիվ ու զվարճալի մրցույթներ: Այնուհետև բոլորը միասին հավաքվեցին, և Էդգար Վահանյանը առաջարկեց քննարկում անցկացնել իրական քրիստոնեությունը մեզ համար թեմայով: Հնչեցին տարբեր՝ միմյանց լրացնող, նաև հակադրվող կարծիքներ, բայց բոլորն էլ համաձայնեցին, որ ժամանակն է՝ անցնելու խորը անհատական հարաբերություններ մեջ Տիրոջ հետ, եկեղեցի գալը չպայմանավորել ինչ-որ մեկով կամ ինչ-որ բանով, այլ միայն այն հանգամանքով, որ որտեղ երկու կամ երեք հոգի հավաքվեն, ուրեմն ՆԱ էլ է այնտեղ: Քննարկումը ավարտվեց աղոթքով: Ապա երիտասրդները լուսանկարվեցին և հրաժեշտ տվեցին միմյանց: