«Puzzle» Ճամբար 2015

«Puzzle» Ճամբար 2015
Սևանի «Դրախտ քեզ համար» հանգստյան տունն այս տարի ևս իր հյուրընկալ դռները բացել էր «Նոր սերունդ» եկեղեցու առջև:
11868619_10203996761992111_1543412709_n.
Եկեղեցու շուրջ 80 անդամներ հնգօրյա հրաշալի հանգիստ անցկացրեցին  «Նոր սերունդ» եկեղեցու ամենամյա ճամբարում՝ այս անգամ «Puzzle» անվանմամբ: Puzzle-ը փոքրիկ մասնիկներից հավաքված պատկեր է, որը միաբանության խորհուրդ ունի, իսկ նրա մասնիկները հավասարաչափ կարևոր դեր են կատարում՝ պատկերը լիարժեք դարձնելու համար: Ճամբարի գլխավոր նպատակը, խոսքերը, խաղերը, քննարկումներն ու միջոցառումները անդամներին ուղղորդում էին դեպի միաբանություն: 
11855486_10203996783192641_754423671_n.j
Առավոտյան մարմնամարզությունից մինչև երեկոյան միջոցառումներն անցնում էին մեծ խանդավառությամբ:
11825213_1005358529495668_60243171936141
Աստծո օրհնությամբ ու նոր լիցք էին հաղորդում բոլոր հանգստացողներին:
00008.jpg
Ծառայություններ լինում էին օրը երկու անգամ, սկսվում էին փառաբանությամբ և երկրպագությամբ և առաջնորդվում եկեղեցու ավագ ծառայողների և հովիվների կողմից:
11844217_10203996761912109_1166176393_n.
Երիտասարդները բաժանվել էին երեք թիմերի՝ «կարմիր», «կապույտ» և «դեղին»
00002.jpg
Օրվա ընթացքում կազմակերպվում էին, սպորտային և ինտելեկտուալ մրցույթներ...
00001.jpg
...քննարկումներ,
00003.jpg
 հետաքրքիր և էքստրիմալ խաղեր, 
11811378_1005358729495648_17112736925811
զվարճալի և ստեղծագործական միջոցառումներ:
00004.jpg
Վերջին երեկոյան բոլորը հավաքվեցին ավանդական դարձած խարույկի շուրջ: 
0000012.jpg
Երկրպագությունն ու փառաբանությունը ուղեկցում էին բոլոր միջոցառումներին: Բոլոր ճամբարականներին միավորում էր Աստծո անսահման Սերն ու միաբանությունը:
00005.jpg
Հովիվ Տիգրան Թադևոսյանն իր խոսքում նշեց, որ ճամբարի նպատակներից մեկն էր, որպեսզի վերադարձից հետո՝ տպավորություններով կիսվելուց ոչ թե ասեն լավ կամ հետաքրքիր էր, այլ ասեն, որ օրհնված են: Այդպես էլ վերջում վկայում էին բոլոր մասնակիցները:
11846342_10203996824713679_2065930313_n.
Երիտասարդական ծառայության հովիվ Գոռ Կարապետյանը նշեց, որ 5 օրերի ընթացքում երբեմն ունեցան փոքրիկ խնդիրներ, ունեցան հաղթանակներ, դժվարություններ, բայց արդյունքում հաղթեցին, քանի որ ակնհայտ էր, որ ճամբարի արդյունքում երիտասարդները դարձել էին ավելի միաբան, միմյանց հանդեպ լցված սիրով ու ջերմությամբ: Նա կոչ արեց, որպեսզի պահեն դա և այն «puzzle»-ը, որ բերել են իրենց հետ, տարածեն ամբողջ եկեղեցում:
Կարծիքներ.
Ես ունեցա հիանալի և օրհնված 5 օր` լի ուրախ խաղերով, լավ շփումով, ծառայություններով ու Աստծո ներկայությամբ: Լինելով մրցակցության մեջ՝ մենք չմոռացանք մեր ընկերներին, և բոլոր խաղերը անցան մեծ սիրո ու հարգանքի մթնոլորտում: Ունեցանք Աստծուն և մեզ հաճելի օրեր, ծանոթացա շատ լավ մարդկանց հետ, ում չէի ճանաչում: Անհամբերությամբ կսպասեմ հաջորդ տարվա կայանալիք ճամբարին:
Կարո Հովակիմյան
Շատ ուրախ եմ, որ մասնակցեցի «Նոր սերունդ» եկեղեցու ճամբարին: Շատ տպավորված եմ մարդկանց հոգատարությունից, միմյանց զիջելու շնորհքից, ինչը չես տեսնի առօրյա կյանքում: Շնորհակալ եմ ջերմ ու սիրալիր վերաբերմունքի համար, բոլորին շատ սիրեցի ու նոր ընկերներ ձեռք բերեցի: Հասկացա, որ Աստծո ներկայությունը անհրաժեշտ է յուրաքանչյուրիս կյանքում, և մեր կյանքի յուրաքանչյուր վայրկյան նվեր է Տիրոջ կողմից:
Գոհարիկ Միքայելյան 
Առաջին անգամ էի մասնակցում ճամբարի, այն էլ քրիստոնեական: Շատ տպավորված եմ: Այս օրերը առիթ հանդիսացան, որ իմ մեջ ավելի մեծանա քրիստոնեական հավատքը: Ճամբարից բավականին մեծ ու դրական լիցքեր վերցրեցի, հասկացա, որ ավելի շատ տեղ է հարկավոր տալ հավատքին: Ինձ հատկապես հետաքրքրեց ու գրավեց մարդկանց վերաբերմունքը՝ մեկը մյուսի նկատմամբ, կարգն ու կանոնը, միասնությունը:
Վահե Աղինյան
Ձեռք բերեցի նոր ընկերներ: Ինձ համար լավագույն պահերից էր փառաբանությունը, հովվի խոսքը լսելը, որոնք կպան սրտիս: Տուն վերադարձա շատ օրհնված:
Դավիթ Էյլազյան
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ