Քո ցավի պատճառները

Քո ցավի պատճառները

Եկեղեցու հունիսի 26-ի կիրակնօրյա պատգամախոսը կրկին Քոլեթ Բոդուանն էր: Սա իր այցելության վերջին ծառայությունն էր «Նոր սերունդ» եկեղեցում:

Հաճախ մեզ հետ ինչ-որ բան է կատարվում՝ մենք նյարդայնանում ենք, վատ ենք զգում, ներքին ճնշվածություն ու տագնապ ենք ապրում, և մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչն է պատճառը:

Իսկ պատճառները կարող են տարբեր լինել:

Սատանան խորը փոս է փորում մեր մեջ և թաքնվում է այնտեղ: Դրա պատճառը կարող է լինել չներելը, մեղքի զգացողությունը, ատելությունը, անլիարժեքության զգացումը, ինքնաթերագնահատումը…

Երբեմն հոգու ցավն այնքան խորն է, որ մենք չենք էլ գիտակցում այդ ցավը:

Մարդիկ մեղավորության զգացողություն են ունենում: Այս զգացողությունը թուլացնում է մարդուն: Իրեն ուժեղ զգալու նպատակով մարդը ձգտում է իշխել: Սակայն իրականում դրա պատճառը մարդու անինքնավստահությունն է սեփական ուժերի վրա: Արդյունքում մարդը սկսում է չսիրել ինքն իրեն:

Սեփական անձի նկատմամբ ատելությունը լուրջ հետրանքներ կարող է ունենալ. մարդը սկսում է օգտագործել խմիչք, թմրանյութեր, դիտում է անբարո ֆիլմեր և նկարներ: Իրեն թվում է, թե դրանով ինքը արժեվորվում է: Սակայն իրականում դրանից ավելի է խորանում սեփական անձի նկատմամբ ատելությունը, ինչը կարող է վերաճել մեռնելու ցանկության:

Հոգ տարեք ձեր անձի մասին: Աստված տվել է չարի դեմ պայքարելու բոլոր զենքերը: Նայեք հայելու մեջ և ասեք. «Հիսուս, Դու ինձ ստեղծել ես այսպիսին, օգնիր ինձ սիրեմ ինձ այսպիսին, ինչպիսին կամ, ինչպիսին Դու ես ստեղծել»:

Որքան ազատ լինես, այնքան հրաշալի կլինի քո կյանքը: Ազատ լինելու համար պիտի ներես: Ներես անմիջապես, չթողնես, որ քո վիրավորանքը արմատավորվի քո մեջ:

Կարդա՛ Աստծո Խոսքը, Խոսիր Հիսուսի հետ, հարցրու Նրանից, թե ինչպես ազատվես վիրավորանքից, և Նա ցույց կտա ճանապարհը:

Ահա այսպիսին էր կիրակնօրյա պատգամի թեման:

Նույն օրը երեկոյան եկեղեցու ծառայողական կազմը Քոլեթ Բուդուանի հետ միասին հավաքվեցին եղբայրներից մեկի ամառանոցում՝ մասնակցելու ամերիկյան հյուրի մեկնելու կապակցությամբ կազմակերպված հրաժեշտի ուրախ ընթրիքին: Այդ մասին մեր հետագա լրատվություններից մեկում:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ