Քո երազանքն արդեն կատարված է
Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու և Իժևսկի «Կյանքի խոսք» եկեղեցու միջև շարունակվում են ջերմ հարաբերությունները, փոխադարձ այցելություններն ու ծառայությունները:
Այսօր՝ հունիսի 29-ին «Նոր սերունդ» եկեղեցու հյուրն ու պատգամախոսը Իժևսկի «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվ Սուսաննա Օգանեզովան էր:
Հյուրի խոսքը քաջալերող էր և հուսադրող:
Մի կին տասներկու տարի արնահոսում էր (Ղուկ. 8:43-48): Նրանից հեռանում էր կյանքը, նա պիղծ էր համարվում իր ազգակիցների մոտ: Բայց Տերն ուզում է, որ բոլորը բժշկվեն: Կինը հավատով հպվեց Նրան ու բժշկվեց:
Այրի կինը կորցրել էր ամուսնուն, այնուհետև իր վերջին հույսը՝ միակ որդուն (Ղուկ.8:12-14): Բայց Տերը կարող է հայտնվել նույնիսկ այն ժամանակ, երբ բոլորվին չես սպասում: Նա եկավ, հարուցանեց որդուն և վերականգնեց կորած հույսը:
Երբ դու կարծում ես, որ բոլոր հույսերդ, բոլոր երազանքներդ փշրվել են, հիշի՛ր, Տերը Իրենից վախեցողների երազանքներն է կատարում, վերադարձնում է գողացվածը և կյանք է տալիս՝ ավելիով:
Մի ծառ երազում էր դառնալ աշխարհի ամենաբարձր ու մեծ ծառը, որպեսզի բոլորը տեսնեն իրեն: Եկավ անտառապահը ու կտրեց ծառը: Ծառի երազանքը փշրվեց: Մի ուրիշ ծառ երազում էր, որ իրենից պատրաստեն մեծ նավ, որպեսզի մարդիկ ճանապարհորդեն աշխարհից աշխարհ: Եկավ անտառապահը ու այս ծառն էլ կտրեց: Նրա երազանքն էլ փշրվեց: Երրորդ ծառը երազում էր, որ իրենից պատրաստեն գեղեցիկ սնդուկ և մեջը պահեն թանկարժեք գանձեր: Եկավ անտառապահը ու կտրեց ծառը: Այս ծառի երազանքն էլ կորավ:
Բայց այս ծառից պատրաստեցին օրորոց և մեջը դրեցին բոլոր գանձերից, ոսկեղենից ու ակնեղենից թանկարժեք Մեկին՝ Մանուկ Հիսուսին: Մեծ նավ դառնալ երազող ծառից պատրաստեցին ձկնորսական նավակ: Ու Հիսուսի հրահանգով այն լցվեց հազարավոր ձկներով՝ կորած հոգիներով, ովքեր ճանապարհորդեցին մահից դեպի կյանք: Իսկ առաջին ծառից խաչ պատրաստեցին: Խաչյալի շնորհիվ այն տեսան ամբողջ աշխարհում, նրա առաջ ծալվեցին բոլոր ծնկները:
Ուրմեն, երբ քեզ թվում է, թե երազանքդ փշրվել, գիտցի՛ր, Հիսուսը քեզ հետ է և ո՞վ կարող է քեզ դեմ լինել: Հիշի՛ր, երազանքդ վաղուց կատարվել է և մի օր դու կտեսնես այն ու կփառաբանես Հիսուսին: Միայն թե հավատով հպվի՛ր Նրան:
Սեփական լրատվություն