Քրիստոնյայի հեղինակությունը: Ծոմապահության հինգերորդ օր
Եկեղեցու աճն առաջադրում է եկեղեցու ապագան: Դա նշանակում է արթնություն, որի համար անհրաժեշտ է Քրիստոնյայի հեղինակության աճ իր շրջապատում և հասարակության մեջ:
Հեղինակությունը Աստծուց է, տրվում է Աստծո փառքի մեջ հարատևողներին:
Ադամը Աստծո փառքի մեջ էր մինչև մեղք գործելը:
Քրիստոսի արյան շնորհիվ Աստծո փառքը վերադարձվեց Իրեն հավատացողներին:
Բարի լուրը տարածելու ու եկեղեցու աճին նպաստելու համար մարդիկ պետք է քրիստոնայի մեջ տեսնեն Աստծո փառքը: Քրիստոնյան պետք է օժտված լինի որոշակի հեղինակությամբ:
Քրիստոնյայի հեղինակությունը տարբերվում է աշխարհի հեղինակությունից: Աշխարհում հեղինակությունը ձեռք է բերվում հիմնականում չար գործերով: Քրիստոնյայի հեղինակությունը Աստծուց է. «Մարդ չէ կարող ոչինչ վեր առնել, եթէ երկնքից տրուած չ’լինի նրան» (Հովհ.3:27)։
Աստծո փառքը հաստատում է աստվածային հեղինակություն և այդ հեղինակությունը պետք է ծառայի Աստծո ծրագրերին:
Հարկավոր է հասկանալ, թե որն է մեր կոչումը Աստծո թագավորության մեջ: Եվ եթե մենք լինենք մեր կոչման ու մեր նախասահմանության մեջ, Աստված մեզ կօժտի համապատասխան բարձր հեղինակությամբ:
Սեփական լրատվություն