Քրիստոսի հարության վկայությունները

Քրիստոսի հարության վկայությունները

Քրիստոսի հարությունը որքան էլ անբացատրելի լինի, անկասկած, տեղի է ունեցել: Գոյություն ունեն մի շարք վկայություններ, որոնք ապացուցում են այս իրադարձությունը: Այս վկայությունները նման են սեղանի ոլորահատ խաղի (puzzle), որտեղ յուրաքանչյուր մասն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար, մինչև որ ինչ-որ մեկը մեկտեղի բոլոր մասերը: Դրանք միավորելուց հետո միակ բացատրությունը, որը համապատասխանում է բոլոր փաստերին, հետևյալն է. Քրիստոսի հարությունը որքան էլ անհավանական ու  անբացատրելի թվա, միևնույն է, այն տեղի է ունեցել:

Ստորև ներկայացված են այդ վկայություններից մի քանիսը:

Հայտնի էր այն փաստը, որ Հիսուսի գերեզմանը դատարկ էր:Աշակերտները քարոզում էին հարություն առած Քրիստոսի մասին թշնամական միջավայրում: Հակառակությունն արագորեն հակադիր վկայություն կառաջացներ:Շատ քննադատական աստվածաբաններ հավատում են, որ Ա Կորնթացիների 15.3-8-ում գրված վաղ դավանանքն այն մասին, որ Հիսուս հարություն է առել մեռելներից, այն աշակերտների վկայությունն էր, ովքեր ականատես էին եղել դրան:Սավուղը (Պողոսը)՝ առաջին եկեղեցու թշնամին, քրիստոնյա դարձավ, որովհետև հավատաց, որ հարություն առած Հիսուսը հայտնվել է իրեն:Ըստ Գործք 17.31-32-ի՝ մարմնով հարություն հասկացությունը խորթ էր հեթանոսական մշակույթին:Ականատեսների քանակը (միանգամից մինչև 500 մարդ) և այն փաստը, որ նրանք հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ էին, կանխում կամ ժխտում է տեսությունը պատրանքի մասին:Հռոմեական պատմաբան Տակտիկոսը խոստովանում է, որ Քրիստոսի մահվանից 31 տարի անց Ներոնի իշխանության ներքո գտնվող հազարավոր մարդիկ հոժարությամբ մահանում էին հանուն Նրա (մինչև մ.թ. 64թ):Աշակերտների բարոյական կենսակերպը և այն փաստը, որ նրանք հոժարությամբ մահանում էին հանուն հարության ուղերձի, չեղյալ է դարձնում բոլոր խաբեության մեղադրանքները:Ավետարանի ուղերձը տարածվում էր հիմնականում հասարակ մարդկանց, ստրուկների, անկիրթ ժողովրդի կողմից, ովքեր չունեն մեծաքանակ գրավոր նյութեր և հարկադրված էին դիմադրել ուժգին թշնամանքին: Այն տարածվեց Հռոմեական կայսրությունով մեկ 70 տարվա ընթացքում:Քրիստոս ասաց. «Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը»: Հետագա 20 դարերի ընթացքում ամենատարբեր կրթական մակարդակներ ունեցող, բոլոր կրոնական համոզմունքների տեր միլիոնավոր մարդիկ անձնական հանդիպում են ունեցել հարություն առած Քրիստոսի հետ:

Դոկտոր Գնել Դուրյան

Աղբյուր՝ crossnews.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ