Ռիգայում ավարտվեց «Նոր սերունդ» եկեղեցիների ամենամյա կոնֆերանսը

Ռիգայում ավարտվեց «Նոր սերունդ» եկեղեցիների ամենամյա կոնֆերանսը
Դեկտեմբերի 1-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվեց «Նոր սերունդ» միջազգային շարժման ամենամյա կոնֆերանսը:
Այն նվիրված էր շարժման հիմնադրման 24 ամյակին: Կոնֆերանսը սկսվել էր նոյեմբերի 29-ին:
Առաջին օրը ներկայացվեց շարժման հիմնադիր, «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ  Ալեքսեյ Լեդյաևի հեղինակած ժամանակակից պատարագը, որ կրում էր «Ավերակներ վերականգնողները» անվանումը: Վեհաշուք համերգային ծրագրում հանդես էին գալիս Լատվիայում և աշխարհում ճանաչված կատարողներ, ներկայացնելով փառաբանության և երկրպագության հին ու նոր երգեր,  քրիստոնեական երաժշտական համարներ:
«Ավերակներ վերականգնողները» ժամանակակից պատարագը նորագույն խոսք էր քրիստոնեական արվեստի բնագավառում:
Հաջորդ օրերին «Նոր սերունդ» եկեղեցիներում կազմակերպված սեմինարներում և քարոզներում ծառայեցին հանրահայտ հովիվներ ու քարոզիչներ Լատվիայից, Ռուսաստանից, Ինդոնեզիայից, Բելոռուսից, Նիգերիայից, այլ երկրներից:
Լատվիայի «Նոր սերունդ» եկեղեցիներում երեք օր շարունակվող կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էին բազմաթիվ հավատացյալներ, հյուրեր քույր եկեղեցիներից և տարբեր երկրներից, Լատվիայի բարձրաստիճան պաշտոնյաներ:
 710_1_3dv_011213.jpg710_21_3dv_011213.jpg710_25_3dv_011213.jpg
Ըստ www.ng.lv կայքի նյութերի


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ