Ռուսաստանի հյուրանոցներում այսուհետ կտեղադրվեն Աստվածաշնչի օրինակներ
Ռուսաստանի հյուրանոցներում այսուհետ կտեղադրվեն Աստվածաշնչի օրինակներ: Այս նպատակով Աստվածաշնչի առաջին 6000 օրինակը կհանձնվի Մոսկվայի «Իզմայլովո» հյուրանոցին:
Սա միջազգային ավանդույթ է, որին այս տարի որոշեց միանալ նաև Ռուսաստանը: Միջոցառմանը մասնակցում են ոչ միայն հոգևորականները, այլև Մոսկվայի զբոսաշրջության և հյուրանոցային տնտեսության դեպարտամենտը:
Այս առիթով ռուսաստանցի հոգևորականներն ասել են, թե գրեթե յուրաքանչյուր եվրոպական հյուրանոցում համարում Աստվածաշունչ ունենալը նորմա է: Նրանք պնդել են, թե եվրոպական մշակույթի հիմքում Ավետարանն է: Դա նաև հարգալից և հյուրընկալ վերաբերմունքի նշան է:
Աղբյուրը՝ hartak.am