Ռուսաստանում հրատարակվել է Ավետարան մուսուլմանների համար
«Հոգևոր վերածնունդ» միավորումը թողարկել է Ավետարան հատուկ ռուսաստանցի մուսուլմանների համար: Ռուսերեն հրատարակությունը ստացել է «Փառքի ուղերձ» անվանումը և նախատեսված է Դաղստանի, Չեչնիայի, Թաթարստանի տարածաշրջանների համար:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Նոր Կտակարանի հրատարակման նախաձեռնությունը երիտասարդ և առաջադեմ ծառայողներինն է: Այն առանձնահատուկ է իր ժամանակակից լեզվով և ներառում է մահմեդական անցյալով երիտասարդների վկայություններ»,- ասում է «Հոգևոր վրածնունդ» միավորման նախագահը:
Բացի Նոր Կտակարանի ժամանակակից լեզվով թարգմանությունից, որ կատարվել էր Միջազգային Աստվածաշնչային ընկերության կողմից, գիրքը ներառում է նաև Հյուսիսային Կովկասի տարածքում բնակվող, մահմեդականությունից քրիստոնեություն ընդունած նախկին մուսուլմանների վկայությունների ընտրանի:
Աղբյուր՝ prochurch.info :