Սալբի Քելեշյան.Հարցազրույց

Սալբի Քելեշյան.Հարցազրույց
Ինչպիսի՞ն է եղել Սալբի Քելեշյանի մանկությունն ու պատանեկությունը:
Շատ պարզ և համեստ ընտանիքի զավակ եմ: Ծնողներս շատ բարեպաշտ էին, բայց հոգևոր կյանքով չէին ապրում: Չնայած դրան՝ մայրս սիրում էր իր երեխաներին Աստծո շնչով մեծացնել: Ամեն կիրակի նա մեզ տանում էր կիրակնօրյա դպրոց: Մանկական և պատանեկան ընթացքում հաճախել եմ կիրակնօրյա դպրոց, եղել եմ ամենաակտիվ աշակերտուհիներից մեկը:  Շատ էի սիրում հոգևոր երգեր, սաղմոսներ և հոգևոր համարներ:
Կիրակնօրյա դպրոցի նկատմամբ ունեցածս սերը հետագայում առաջնորդեց ծառայել կիրակնօրյա դպրոցում: Մի քանի տարի ծառայել եմ նաև Վարդանանց եկեղեցում: Փա՜ռք Հիսուսին…
Ե՞րբ ապաշխարեցիք և ի՞նչը առիթ հանդիսացավ ընդունելու Քրիստոսին:
17 տարեկան էի, երբ գիտակցեցի, որ միակ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը Տեր Հիսուսն է, և նվիրվեցի նրան: Մինչև այսօր էլ չեմ զղջում դրա համար և չեմ կարծում, որ Տիրոջ քաղցրությունը ճաշակած մեկը երբևէ կարող է զղջալ իր որոշման համար:
Ձեր հրաշալի ձայնով տարիներ շարունակ փառաբանում եք Աստծուն և ուրախացնում ձեր ուկնդիրներին: Ինչպե՞ս որոշեցիք երգել:
Դեռ 8 տարեկան էի, երբ արդեն հայտնի դարձավ ինձ համար, որ ունեմ նման աստվածատուր պարգև, որից հետո էլ սկսեցի երգել:
Ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ ձայնագրվեց ձեր առաջին CD-ին:
Ինչպես արդեն նշեցի, 17 տարեկան էի, երբ ամբողջովին հանձնվեցի Տիրոջը: Այդ ժամանակ մեր եկեղեցու հովիվը, տեսնելով Աստծո կողմից ինձ շնորհված պարգևը, առաջարկեց ձայնասկավառակ թողարկել: Դա իմ առաջին ձայնասկավառակն էր, որը կոչեցինք՝ ‹‹Գիշերվան մեջ երգեր››: Շատ լավ հիշում եմ, թե ինչպես արաբական հոգևոր ռադիոկայանում ‹‹live›› նվագախումբը՝ մեր հոգևոր եղբայրները, նվագեցին և երգելով արձանագրեցին: Դա ինձ համար մեծ ուրախություն և հոգևոր հրճվանք էր, և ոչ միայն ինձ համար, այլ նաև ողջ եկեղեցու: Այդ տարներին Լիբանանում դա միակ հոգևոր ձայնասկավառակն էր:
Ի նչո՞վ է զբաղվում այժմ Սալբի Քելեշյանը:
Նվիրվել եմ հոգևոր ծառայությանը՝ օրհներգելու առաքինությանը: Հավաքույթների ժամանակ առաջնորդում եմ փառաբանությունը, ինչպես նաև այցելում եմ տարբեր եկեղեցիներ՝ հրավեր ունենալու դեպքում: Թողարկում եմ ձայնասկավառակներ՝ ինչպես հայերեն , այնպես ել արաբերեն:
Կարդալ ավելին՝ vernatunchurch.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ