Շնորհն ընդդեմ մեղքի
Հունիսի 28-ը «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ, բոլորի կողմից սիրված Հայկուհի Բաբայանի ծննդյան օրն է: Ավա՜ղ, Հայկուհին այսօր մեզ հետ չէ: Նա հեռացել է Երկինք, ստիպելով մեզ կարոտել իրեն:
Նա ծնվել էր երկրպագելու Տիրոջը, և հիմա էլ Երկնքում անդադար երկրպագում է Նրան:
«Նոր սերունդ» եկեղեցու այսօրվա պատգամախոսը՝ Քոլեթ Բոդուանը իր խոսքի սկզբում նույնպես հիշեց Հայկուհուն. «Սերն այն էր, ինչ տվեց Հայկուհին: Ես երբեք հայերեն չեմ իմացել, բայց մենք ունենք մի ընդհանուր լեզու՝ Հիսուսի Սիրո լեզուն: Սա էր Հայկուհու տարածած Սերը»,- ասաց քարոզիչը:
Իսկ իր պատգամը Քոլեթ Բուդուանը սկսեց Հռոմեացիների 7:13-25-ով:
Երբ մեր կյանքում մեղք կա, մենք դատարկություն ենք զգում: Ու հաճախ չենք հասկանում, թե ինչու: Որովհետև Հիսուսի հետ հաղորդակցություն չունենք:
Շատերը բարկություն ունեն և կարծում են, թե դա նորմալ է: Բայց դա մեղք է: Եթե չենք գտնում բարկության պատճառը, ապա նշանակում է, որ օրենքի տակ ենք:
Մեղքից ազատվելու համար հարկավոր է հասկանալ, թե ինչ է Շնորհը: Օրենքի պատճառով մենք միշտ մեզ մեղավոր ենք զգում, Շնորհի միջոցով ազատվում ենք մեաղվորության զգացողությունից:
Հնարավոր է, որ դու ընդունել ես Հիսուսին, բայց երբեք չես խոսում Նրա հետ: Դադարեցրու մտածել միայն քո մասին, մի թույլ տոր, որ սատանան հսկի քեզ: Միայն Հիսուսը կարող է ազատել քեզ մեղքից: Ընդունիր Շնորհը: Շնորհն ընդունելով կընդուն ես Հիսուսին ու կստանաս երկար սպասված խաղաղությունը:
Սեփական լրատվություն