Սիրո լեզուն
Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հյուրն այսօր Արարատի «Նոյան Տապան» եկեղեցու հովիվ Սմբատ Շահնազարյանն էր: Հովիվ Սմբատն իր խոսքի սկզբում հերքեց, թե ինքը հյուր է: «Քրիստոսի եկեղեցին մեկ է, մի ընտանիք: Ինչպե՞ս կարող է մարդ հյուր լինել իր իսկ ընտանիքում»,-ասաց հովիվը:
Քրիստոսի եկեղեցին մեկ ընտանիք է: Ընտանիքն ամուր կլինի, եթե այնտեղ իշխում են սերն ու համերաշխությունը:
Սերն ունի հաղորդակցության իր միջոցները: Սերն ունի իր լեզուն:
Սիրո լեզվի դրսևորումներից է համերաշխությունը: Հովիվը սուրբգրային մեջբերումներով և իր կյանքի վկայություններով ցույց տվեց համերաշխության կարևորությունը:
Սիրո լեզվի դրսևորումներից է միաբանությունը:
Սիրո լեզուն է նաև միմյանց ծառայելը:
Սիրո լեզվի արտահայտություն է նաև Աստծո Խոսքը: Մարդիկ Խոսքի կարիքն ունեն: Մի՛ խնայեք ձեր սիրո խոսքը մարդկանցից, խոսե՛ք և որակյալ ժամանակ անցկացրեք նրանց հետ: Վարդապետությունը միշտ վեճեր է առաջացնում, բայց սերը վեճ չի առաջացնում:
Հովիվն իր խոսքը ժամանակ առ ժամանակ համեմում էր կատակներով, իրական ու զվարճալի միջադեպերով: Որպես մարդկանց նկատմամբ սիրո դրսևորում հովիվը պատմեց մի դեպք: Երբ իր հավատքի սկզբում հովվի գործունեությամբ հետաքրքրվել են իրավապահները, մի իրավապահի հետ զրույցում հովիվն ասել էր, թե ինչու՞ է նա կարծում, որ ինքը պակաս հայրենասեր է, քան իրավապահը: «Ես ուզում եմ, որ իմ հայրենակիցներից յուրաքանչյուրը հավիտենական կյանք ունենա, իսկ դու՞», -ասել էր հովիվը: Իրավապահը դրանից հետո լռել էր: Ներկայումս այդ նույն իրավապահը Աստծո Խոսքի կարիքն է զգում:
Հզոր աղոթքով հիվիվն ավարտեց իր կիրակնօրյա պատգամը:
Տեսանյութը՝ այստեղ:
Սեփ.լր.