... Սիրո մասին

... Սիրո մասին

Մարտի 17-ին Ջրվեժի Ալգա ռեստորանային համալիրի առանձնացված հյուրասրահում կայացավ երկար սպասված «...սիրո մասին» երիտասարդական հանդիպումը: Այն կազմակերպել էր «Նոր սերունդ» եկեղեցու երիտասարդական «youNGministry» ծառայությունը: Մասնակցում էին «Նոր սերունդ» եկեղեցու շուրջ հարյուր երիտասարդներ, հյուրեր: 

883640_4360155374791_438826962_o.jpg

Երեկույթը բազմաբնույթ էր ու բազմաժանր: Կատարվեցին փառաբանության և երկրպագության երգեր, կազմակերպվեցին հետաքրքիր հարցեր ու «փորձություններ» զույգերի համար: Ամեն բան նվիրված էր սիրուն, արվում էր սիրով, նպաստում էր սիրո բարգավաճմանը:

3.png

Ներկաները նախապես հարցեր էին հղել եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանին: Բոլոր հարցերը նվիրված էին սիրուն, շոշափում էին սիրո, ընտանիքի և ընկերության թեմաները: Հովիվը սիրով պատասխանեց հարցերին, պատասխաններն էլ հիմնավորեց Սուրբ Գրքի  ճշմարտություններով: Երեկոն վարողը՝ Մհեր Մնացականյանը, համոզմունք հայտնեց, որ այս հարցուպատասխանի արդյունքում շատերը կփոխեն իրենց պատկերացումները սիրո մասին: Հովիվն էլ հավելեց, որ հարցերը շատ խորն էին և անհնար է րոպեների ընթացքում ամբողջապես վերլուծել դրանք: Այդ պատճառով պատրաստակամություն հայտնեց կազմակերպել սեմինարներ՝ նվիրված սիրո և ընտանիքի թեմաներին:

 SAM_0759.jpg

Ֆուրշետի սեղանն առատ էր, բացակայում էր միայն ալկոհոլը: Սակայն, չնայած դրան, մարդիկ արբում էին սիրուց և Սուրբ Հոգուց:

4.png

Երեկոն հագեցած էր համերգային ծրագրով՝ երգերով, պարերով և իհարկե աղոթքով:

 

«Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն

Թողեք ձեր կարծիքը
Կարծիքներ (1)

օգտակար հղումներ