Սիրուց եկած պրոբլեմը

Սիրուց եկած պրոբլեմը

Աստվածաշնչում գրված է, որ Աստված Սեր է: Սա նշանակում է, որ երբ հաղորդակցվում ենք, Աստծո հետ, երբ նրան ունենք մեր սրտերում, ապա այդ Սերը լցվում է մեր մեջ ինքնաբերաբար:
Սերը, որքան էլ անսպասելի լինի, իր հետ նաև պրոբլեմ է բերում:
Աստված ուներ իր Սերը ռեալիզացնելու, փոխանցելու պահանջ: Նրան պետք էր մեկը, ում նկատմամբ հնարավոր լիներ կիրառել այդ Սերը: Եվ Աստված ստեղծեց Ադամին: Աստծո Սերը փոխանցվեց Ադամին, և այդ ժամանակ Ադամի մոտ առաջացավ պրոբլեմը՝ չկար մեկը, որին Ադամը սիրեր, չկար մեկը, ում նա կկարողանար փոխանցել իր Սերը: 
Եվ Աստված ստեղծեց կնոջը՝ Եվային:
Մարդն ունի իր սերը մեկ ուրիշի նկատմամբ կիրառելու, նրան փոխանցելու պահանջ: Եվ եթե չկա այդ մեկը, ապա դա պրոբլեմ է:
Հաճախ հպարտությունը տղամարդկանց թույլ չի տալիս, որ իրենց սիրո մասին ասեն իրենց կանանց:
Կանա՛յք, ստիպեք ձեր ամուսիններին, որ ասեն, որ սիրում են ձեզ:
Երբ մարդը դիմացինին ասում է, որ սիրում է նրան, դա զորություն է ուղարկում ոչ միայն դիմացինի, այլև իր սեփական կյանքի մեջ: Արտահայտելով իր սերը, մարդը սիրած էակին ստիպում է, որ նա էլ սիրի:
Սիրել թշնամուն, նշանակում է նրան էլ ստիպել, որ սիրի:
Սիրո պրոբլեմն առաջանում է այն ժամանակ, երբ դու չես փոխանցում, չես իրացնում քո սերը:
«Եթէ գտնէք իմ սիրականին, ի՞նչ էք ասելու նորան. Ասեցէք թէ Սիրով հիւանդ եմ ես»։ Երգ 5:8: 
Սերն անպայման պետք է փոխանցվի: Եթե այն չի փոխանցվում, մարդը դառնում է սիրո հիվանդ:
Փոխանցեք ձեր սերը: Մի խուսափեք այն արտահայտելուց, ասացեք դրա մասին: Եվ Աստված զորություն կարձակի ձեր կյանքի մեջ:
Տիգրան Թադևոսյան

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ