Սոցիալական ցանցերը կարող են ծառայել որպես «դարպասներ դեպի ճշմարտության աշխարհ». Հռոմի Պապ
Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը հայտարարել է, որ Twitter-ը, Facebook-ը և նման այլ սոցիալական միջոցները կարող են դառնալ «դարպասներ դեպի ճշմարտության աշխարհ»: Քահանայապետը կոչ է արել հավատացյալներին՝ համացանցն օգտագործել Հիսուսի Խոսքը զանգվածներին հասցնելու համար:
«Նոր ավետարանչություն» նախագծի նպատակն է տնտեսապես զարգացած երկրներում պայքարել աճող աշխարհիկ տրամադրությունների դեմ:
Դեկտեմբերին Հռոմի պապը դարձել է Twitter-ի օգտատեր: Նրան արդեն կարդում են 2.5 միլիոն համացանց օգտագործողներ աշխարհի տարբեր անկյուններից:
Վատիկանի ներկայացուցիչների խոսքերով, քահանայապետը լիովին ըմբռնում է սոցիալական միջոցների թերությունները: Սակայն ճիշտ արժեհամակարգ ընտրելու դեպքում դրանք կարող են օժանդակել հավատացյալների փոխհարաբերությունների զարգացմանը:
Աղբյուր՝ ng.lv