Սուրբ Հոգին կատարյալ է

Սուրբ Հոգին կատարյալ է


Սուրբ Հոգին կատարյալ է և Նա շատ ավելին կարող է գործել:
Եկեղեցին առանց Սուրբ Հոգու չի կարող գոյություն ունենալ:

«Եվ նրա վրա կհանգչի Տիրոջ հոգին, իմաստության և հանճարի հոգին, խորհրդի և զորության հոգին, գիտության և Տիրոջ երկյուղի հոգին» (Եսայա 11:2)։
Այս համարում նշված է Սուրբ Հոգու միայն յոթ հատկանիշները, ցույց տալու համար, որ Սուրբ Հոգին կատարյալ է:
Եկեղեցին այն օրգանն է, այն կառույցն է, որտեղ բնակվում է Աստված: Շատերը կարող են հանդես գալ Քրիստոսի անվան տակ, սակայն եթե չկա Սուրբ Հոգին՝ եկեղեցին Քրիստոսինը չի կարող լինել:
Այսօրվա եկեղեցին ավելի քան երբևէ կարիք ունի քայլելու Սուրբ Հոգով: Քրիստոնյան դադարում է լինել հոգևոր, եթե դադարում է կապը Սուրբ Հոգու հետ: Որոնք որ Աստծո հոգով են վարավում նրանք են Աստծո որդիները:
Կատարելությունը անթերի ու ամբողջական բան է, եթե դու փրկված ես, դու կատարյալ ես: Դու անթերի կերպով նրա զավակն ես, քո որդիական իրավունքը կատարյալ է, բայց արդյո՞ք Աստծո առաջ դու պահում ես այդ կատարելությունը:
Եթե Տերը նայի քո գործերին, ի՞նչ կտեսնի: Արդյո՞ք դու կարողանում ես ասածդ ավարտին հասցնել, արդյո՞ք կարողանում ես պահել քո խոստումները:
Քայլիր Սուրբ հոգով, լեցվիր ու զորացիր Նրա կատարելությամբ և եղիր քրիստոնյա, ոչ միայն անունով, այլ՝ գործերով ու ապրելակերպով:

Արտավազդ Թադևոսյան
Աղբյուր՝ vernatunchurch.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ